Թուրքերի մեծամասնությունը Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ազատազրկման դատավճիռն անարդար է համարում

Լուրեր

20.04.2026 | 23:38
Ովքեր են «Հանրապետություն» կուսակցության ցուցակում․ հրապարակվել են առաջին 30 անունները
20.04.2026 | 23:30
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.04.2026 | 23:21
Կենտրոնական Ասիայից շուրջ 13,000 քաղաքացիներ կռվում են Ուկրաինայի դեմ՝ Ռուսաստանի ԶՈՒ կազմում
20.04.2026 | 23:14
Նոր Գեղի գյուղում ավտոմեքենա է այրվել
20.04.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է` Իսրայելն իրեն չի համոզել Իրանի հետ պատերազմի մեջ մտնել
20.04.2026 | 22:47
Գետը դուրս է եկել հունից․ Մայակովսկիից ահազանգում են վնասների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 22:35
Թուրքիայում ԻԼԻՊ-ի հետ կապերի կասկածանքով 90 անձ է ձերբակալվել
20.04.2026 | 22:22
Հովիկ Աղազարյանի կուսակցության ցուցակի առաջին համարը կին է
20.04.2026 | 22:13
ՀՀ ԱԳ փոխնախարարը ESCAP-ի նստաշրջանում ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության առաջնահերթությունները
20.04.2026 | 22:00
Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
20.04.2026 | 21:45
Թուրքիայի՝ «Միջին միջանցք» ծրագրի իրականացման կարևորագույն բաղադրիչը Հայաստանի հետ սահմանի բացումն է. FT
20.04.2026 | 21:36
Բաքվի դպրոցում աշակերտը համադասարանցու վրա սպիրտ է լցրել և հրդեհել
20.04.2026 | 21:24
Ինչ է խոստանում Փաշինյանը 5 տարի անց. ՔՊ-ի ծրագիրը՝ գլխիվայր շրջված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 21:09
Վենսը երեքշաբթի կմեկնի Վաշինգտոնից` Պակիստանում Իրանի հետ բանակցությունների մասնակցելու համար. CNN
20.04.2026 | 21:00
Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է, Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակիչում
Բոլորը

Թուրքիայի քաղաքացիների մոտ 64 տոկոսը կարծում է, որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դատավճիռն «անարդար» է։ Այս մասին ասվում է Turkey Report ընկերության կողմից անցկացված հարցման մեջ։ Ընկերության տնօրեն Ջան Սելջուկը կիսվել է հարցման արդյունքներով, գրում է Duvar-ը։

Թուրքական դատարանը դեկտեմբերի 14-ին գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP) քաղաքապետ Իմամօղլուին դատապարտել է 2 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման՝ Թուրքիայի ընտրական հանձնաժողովի 11 անդամներին «վիրավորելու» մեղադրանքով։ Դատարանը նաև քաղաքական արգելք է սահմանել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրաճանաչ մրցակից Իմամօղլուի նկատմամբ, որը պետք է հաստատի Վերաքննիչ դատարանը՝ դիմումից առաջ։

Turkey Report-ը քաղաքացիներին հարցրել է՝ արդյո՞ք նրանք դատարանի որոշումը համարում են արդարացի։ Ըստ հարցման արդյունքների՝ Թուրքիայի քաղաքացիների մոտ 64 տոկոսը կարծում է, որ ազատազրկման դատավճիռն «արդարացի չէ»։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) ընտրողների մեծամասնությունը նույնպես կարծում է, որ վճիռն «արդարացի չէր»։ Ըստ այդմ՝ ԱԶԿ-ի կողմնակիցների 35,9 տոկոսը կարծում է, որ վճիռն «արդարացի չէ», մինչդեռ ըստ 31,8 տոկոսի՝ «արդար»։

«Ոչ արդար» պատասխանների թիվն ավելի բարձր է եղել իշխող դաշինքի անդամ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) ընտրողների համար․ MHP-ի ընտրողների 52,2 տոկոսը կարծում է, որ դատավճիռն «արդարացի չէ», մինչդեռ 26,7 տոկոսն այն «արդար» է համարում:

Մյուս կողմից, Ժողովրդահանրապետական կուսակցության ընտրողների 96 տոկոսը կարծում է, որ վճիռն «արդարացի չէ», իսկ ընդդիմադիր «Լավ» (İYİ) կուսակցության ընտրողների պարագայում այս ցուցանիշը 93,9 տոկոս է։

Ավելին, Թուրքիայի քաղաքացիների մոտ 62 տոկոսը դատապարտումը համարում է «քաղաքական որոշում», այլ ոչ թե «օրինական»։

Հավելենք, որ 2023 թվականին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում Իմամօղլուն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցներից է համարվում։ Տարբեր սոցհարցումների համաձայն՝ նա գերազանցում է Էրդողանին և ունի ընտրություններում հաղթելու լրջագույն հնարավորություն։

Այսպիսով, Էրդողանն իր ճանապարհն ազատում է լրջագույն մրցակցից։ Իմամօղլուի դեմ, որը ներկայացնում է CHP-ն, գործ էր հարուցվել  2019 թվականի քաղաքային ընտրություններից հետո։ Նա հաղթել է և՛ առաջին ընտրություններում, որոնք տեղի էին ունեցել մարտի 31-ին, սակայն ԿԸՀ-ն չեղարկել էր, և՛ երկրորդում՝ հունիսի 23-ին, ընդ որում, երկրորդը՝ զգալի առավելությամբ։ Ընտրություններում հաղթելուց հետո Իմամօղլուն մարտի 31-ի ընտրությունները չեղարկողներին «հիմար» էր անվանել։

Էմմա Չոբանյան