Մեռանք հեռանալով․ տարին մի անգամ հրաժարական ենք տալիս, նորից ընտրվում ենք․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Մենք քիչ առաջ ականատես եղանք հերթական շոու ծրագրին՝ բեմադրված էժանագին մեղադրանքներով, մասնավորապես՝ ազգը պառակտած, ժողովրդի մեջ թշնամիներ փնտրող, Արցախը հանձնող, ժողովրդի արժանապատվությունը գետնին տված իշխանության ներկայացուցիչը մեղադրում է ընդդիմությանն այդ արարքների մեջ»,- Ազգային Ժողովի արտահերթ նիստում այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Սա ոչ թե ուղղակի զավեշտ է, այլ ուղղակի ողբերգություն է, որովհետև անհնար է պատկերացնել մի իշխանություն, որն իրեն պահի այս վիճակով։ Երբ առանց հասկանալու, առանց ընկալելու, առանց խորանալու, թե ընդդիմության պաահնջը իրենցից ինչ է, միանգամից պտտվում, մեղադրում է, ասելով՝ Դուք 30 տարի ի՞նչի չեք ճանաչել Արցախի անկախությունը։

30 տարի Արցախը անկախ է եղել փաստացի, 30 տարի Արցախի բնակչությունը աճել է, 30 տարի հայ ժողովուրդը աշխարհով մեկ Արցախը դարձրել է իրենց թիվ մեկ մտահոգության առարկան։

Ձեր իշխանության ժամանակ տապալել եք դա, կործանել եք Արցախը, հիմա եկել եք այստեղ մեղադրում եք ու՞մ, ին՞չի համար։ Դուք թուլացրել եք բանակը, անվտանգությունն եք ոչնչացրել»,- նեց Մինասյանը։

Անդրադառնալով ՌԴ խաղաղապահներին ընդդիմության զորակցելու վերաբերյալ դիտարկումներին՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ այդ հարցը շատ է մանիպուլացվում․ «Այո՛, մենք զորակցում ենք այն խաղաղապահ ուժին, որն այսօր միակն է, որը քիչ թե շատ ապահովվում է Արցախի անվտանգությունը»։

«Բայց նաև կոչ ենք արել, որպեսզի ՌԴ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ գործողությունները։ Սրան ինչո՞ւ չեք անդրադառնում։ Թե՞ Ձեր համար հաճելի է հակառուսական հիստերիա բարձրացնել»,- նշեց Միանսյանը՝ իշխանությանը կոչ անելով հեռանալ։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնանն արձագանքեց․ « Ընտրություններ են եղել, ժողովուրդը որոշում է կայացրել։ Մեռանք հեռանալով․ տարին մի անգամ հրաժարական ենք տալիս, նորից ընտրվում ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։