Արմեն Գրիգորյանի մայրը Արցախում շրջափակման մեջ է, եկել ասում եք՝ Արցախից հրաժարվում եք․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ընթանում է ՀՀ ԱԺ արտահերթ նիստը։

Արմեն Գրիգորյանի մայրը Արցախում շրջափակման մեջ է, եկել ասում եք՝ Արցախից հրաժարվում եք․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը։

«Լաչինի միջանցքը, ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, չի գտնվում ո՛չ ԼՂ պաշտպանության բանակի, ոչ էլ առավելևս ՀՀ Զինված ուժերի վերահսկողության ներքո, այն գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, իրենք անմիջականորեն պետք է վերահսկեն այդ միջանցքը: Ադրբեջանն էլ իր հերթին պարտավորվել է ոչ մի կերպ վտանգի չենթարկել այդ միջանցքով ազատ երթևեկությունը»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստում նշեց փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի երկու կոմպոնենտների իրագործմամբ՝ Ադրբեջանը պետք է դադարի խախտել նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետը, ըստ որի պարտավորվել է վտանգի չենթարկել ազատ երթևեկությունը Լաչինի միջանցքով, ռուս խաղաղապահներն էլ պետք է վերականգնեն իրենց վերահսկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ:

Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ նաև Գեղամ Մանուկյանի՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին ուղղված մեղադրանքներին.
«Աբսուրդն էլ սահմաններ ունի: Արմեն Գրիգորյանի մայրն ապրում է Ղարաբաղում, հիմա էլ 120,000 հոգու հետ միասին շրջափակման մեջ է, նրան ասում է ՝ դուք հրաժարվում եք Արցախից, արցախցիներին մենակ եք թողել, դուք ցոփ ու շվայտ կյանք եք վարում, լո՞ւրջ եք ասում»:

Մանրամասները՝ տեսանյութում։