Պահանջում ենք հանդիպում. զինվորների ծնողները մտան Դատախազություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունն այսօր Գլխավոր դատախազության շենքի դիմաց ասուլիս էր կազմակերպել «Ոչ մարտական պայմաններում մահացած (սպանված) զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի քննություններով արդյունքների բացակայության և ճշմարտության բացահայտմանը դատարան-դատախազություն-քննչական համակարգի խոչընդոտման մասին» թեմայով։

Ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանն արձանագրեց, որ իրավապահ մարմիններն անգործության են մատնված, տարիներ շարունակ մահվան գործերի քնություններն արդյունավետ չեն եղել։ Դատախազներն ու քննիչները, այդ թվում՝ վերջերս ԲԴԽ անդամ ընտրված Հայկ Գրիգորյանը, որոնք ներգրավված են եղել գործերի քննության մեջ, կոծկել ու վերացրել են հանցագործության ապացույցները, ասաց Պապիկյանը։

Հիմա էլ դատախազները հետամուտ չեն լինում՝ պարզելու՝ արդյո՞ք քննիչները կատարել են ցուցումները։ «Սևազգեստ մայրերը» պահանջում էին հանդիպում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ, որը քաջածանոթ է մահվան դեպքերի գործերին։ 3 անգամ ընդունելության դիմումներ են ներկայացրել գլխավոր դատախազին, բայց դրանք վերահասցեագրվել են Զինվորական դատախազություն։ Ասացին՝ էլ սպասումներ չունեն, ամեն անգամ նույն պատասխանն են լսում։

Այսօր Վարդապետյանին հանդիպելու պահանջով նրանք մտան Դատախազություն, մոտ 40 րոպե սպասելուց հետո լսեցին նույն պատասխանը՝ դիմումներն ուղարկվել են Զինվորական դատախազություն։

Մանրամասները՝ տեսանյութում։