100 հազար բնակչի հաշվարկով 21 դատավոր է անհրաժեշտ․ մեզ մոտ դա 3 անգամ պակաս է․ Արտակ Զեյնալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
Բոլորը

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի և Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) հետ համատեղ՝ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողով է կազմակերպել։

«Այս ոլորտում վիճակը շատ վատ է․ մշակույթի և ընկալման հետ կապված խնդիր ունենք, սակայն այս խնդիր լուծելու համար սահամանդրական փոփոխության անհրաժեշտություն չկա»,- աաշխատաժողովի ընթացքում այս կարծիքը հայտնեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

«Չափազանց մատչելի է անձնական կյանքի իրավունքի միջամտությունը։ Պետք է անձնական կյանքի հարգանքի իրավունք եզրույթին հոմանիշ դարձնել գաղտնի կյանքի իրավունք եզրույթը․ գաղտնի կյանքը միջամտության ենթակա չէ»,- նշեց իրավապաշտպանը։

Խոսելով դատական համակարգի վեթինգի մասին՝ Զեյնալյանը կարծիք հայտնեց, որ դատավորների թիվը Հայաստանում շատ քիչ է․ 100 հազար բնակչի հաշվարկով 21 դատավոր է անհրաժեշտ․ մեզ մոտ դա 3 անգամ պակաս է։ «Պետք է եղած դատավորների՞ն վեթինգի ենթարկել, թե նոր դատավորներ պետք է ներգրավել, որ լավ դատավորներ ունենանք․ սա խնդիր է, որը պետք է լուծել»։

Նշենք, որ աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց ԻԶՊՀ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում արձանագրած ՄԻԵԴ վճիռների ուսումնասիրություն» ծրագրի ընթացքում վեր հանված խնդիրները։

Անդրադարձ կատարվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սահմանած չափանիշներին, օրենքին համապատասխան միջամտությանը և անօրինական միջամտության դեմ արդյունավետ երաշխիքներին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման հիմքով Հայաստանի դեմ կայացված վճիռներին և ՀՀ ազգային օրենսդրությանը՝ ՄԻԵԴ սահմանած չափանիշների համատեքստում։

Մանրամասները՝ տեսանյութում։