Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի դեմ

Լուրեր

04.11.2026 | 10:28
65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ-ն՝ Կարապետյանների տան գործողությունների մասին
04.11.2026 | 10:26
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի դեմ։ Սիմոնյանը համարում է, որ Հովհաննիսյանն արել է հայտարարություններ, որոնցով արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Factor.am-ի հետ զրույցում Սիմոնյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը հաստատեց, որ հայցադիմում ներկայացնելու համար առիթ են հանդիսացել ասուլիսի ընթացքում Ալեն Սիմոնյանի հասցեին Վոլոդյանի Հովհաննիսյանի հնչեցրած արտահայտությունները։

«Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կարլեն Սիմոնյանը, որ մինչև Ալեն Սիմոնյանի քաղաքականություն մտնելը պարզապես իր եղբոր նկարած պոռնո ֆիլմերն էր տարածում, երեք հատ ասֆալտապատման ընկերություն ունի, և դուք գիտեք, որ այս տարիների ընթացքում 100 մլն դոլարի ասֆալտի փող է ստացել պետությունից»,-նոյեմբերի 28-ին, Հայելի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել էր Հովհաննիսյանը և հայտարարել, որ 100 մլն դոլարով ՀՀ բանակը ժամանակակից զենք-զինամթերք կարող էր գնել։ Հետո Հովհաննիսյանը հիշեցրել է Ալեն Սիմոնյանի խոսքերը, թե մինչև իրենց իշխանության գալը երկիրը 30 տարի թալանել են ու իրենք չգիտեն՝ ինչ անել։

«էդ 100 մլն դոլարը չտայրիր եղբորդ, տայիր բանակին»,-ասել էր Հովհաննիսյանը՝ Սիմոնյանին անվանելով «թուրք»,« տականք»։

Գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին, «Դատալեքս» տեղեկատվական համակարգում դեռևս տվյալներ չկան դատավորի կողմից այն վարույթ ընդունել չընդունելու վերաբերյալ։

Արաքս Մամուլյան