Հայաստանին անհրաժեշտ են նոր աշխատատեղեր. բարերար. VOA

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ամերիկահայ բարերար, ակտիվիստ, Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քերոլայն Մուգարը պատասխանել է «Ամերիկայի Ձայն»-ի հարցերին Հայաստանում ընթացած զարգացումների ու Հայաստանին օժանդակելու հարցում սփյուռքահայության ներգրավման մասին

«Ինձ չափազանց շատ են ոգևորել Հայաստանի իրադարձությունները: Կարծես սրտիս կեսն այնտեղ էր»,- այսպիսի գնահատական է տալիս Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը Ամերիկայի հայկական համագումարի նախագահ, բարերար և ակտիվիստ Քերոլայն Մուգարը, ով խոստովանում է, որ Հայաստանից ժամանած իր ընկերների հետ ուշադրությամբ հետևել է ուղիղ եթերով հայաստանյան զարգացումներին:

Պատասխանելով «Ամերիկայի Ձայնի» հարցերին՝ բարերարը կարծիք է հայտնել, որ հետխորհրդային Հայաստանում դեռևս պահպանվել են խորհրդային կարգերի մնացորդներ: Այդ տեսանկյունից նա կարևորում է երիտասարդության խաղացած դերը հեղափոխական այս շարժման հաջողության հարցում:

«Ես չէի սպասում, և կարծում եմ ոչ ոք չէր սպասում այսչափ երիտասարդության ներգրավում: Իհարկե երկրում դեռևս առկա են խորհրդային կարգերի մնացորդներ: Սակայն երիտասարդները փնտրում են նոր հնարավորություններ, որոնք պետք է ապահովված լինեն յուրաքանչյուր մարդու համար: Այդ երիտասարդներն, ի տարբերություն ավելի ավագ սերնդի, որևէ կերպ կապված չեն խորհրդային կարգերի հետ»,- նշում է Մուգարը:

Քերոլայն Մուգարի կարծիքով սփյուռքահայությունը մշտապես ցանկանում է համագործակցել Հայաստանի հետ: Նա գտնում է, որ սփյուռքահայության հիմնական առաքելությունը պետք է լինի տարբեր ոլորտներում ունեցած փորձառության փոխանցումը Հայաստանին: Նրա կարծիքով Սփյուռքն իր ձևավորումից հետո ձեռք է բերել հսկայական ներուժ ու գիտելիքներ, որոնք կարող են չափազանց օգտակար լինել Հայաստանի զարգացմանը:

«Կարծում եմ սփյուռքում մարդկանց հիմնական առաքելությունն է առաջարկել Հայաստանին այն ամենն, ինչ իրենք կարող են տալ: Նման ճանապարհով է հնարավոր օրինակ իմ համագործակցությունը, քանի որ դա կապված է այն ոլորտի հետ, որը ես գիտեմ, ունեմ համապատասխան փորձառություն և կարող եմ օգնել Հայաստանին:

Որպես երկրի կարևոր հիմնախնդիր Քերոլայն Մուգարն առանձնացնում է նոր աշխատատեղերի ստեղծումը:

«Հայաստանին անհրաժեշտ են նոր աշխատատեղեր: Կարծում եմ ունենք հնարավորություն ստեղծելու այնպիսիս աշխատատեղեր, որոնք ոչ թե մարդկանց հնարավորություն կտան գումարներ դուրս բերել Հայաստանից, այլ փոխարենը պահպանել եկամուտն այստեղ ի նպաստ երկրի»,- ընդգծում է նա:

Բարերարը կոչ է անում սփյուռքահայությանը կանգ չառնել ծառացած դժվարությունների ու խոչընդոտների առջև և շարունակաբար փորձել օգտակար լինել Հայաստանին: Որևէ խոչընդոտի պարագայում, ըստ Մուգարի, անհրաժեշտ է փորձել հասկանալ խնդրի էությունը և եղած հնարավորությունների սահմաններում տալ համապատասխան լուծումներ:

Նոր ձևավորված իշխանություններին, բարերարի կարծիքով, անհրաժեշտ է ցուցաբերել օգնություն: Վերջին զարգացումները նա որակում է որպես Հայաստանին տրված մեկ այլ հնարավորություն երկրի զարգացման համար:

«Սա մեր երկրորդ, անգամ կարող է երրորդ հնարավորությունն է: Սա մեր վերածնունդն էր անկասկած»,- ասում է նա:

Բարերարը մոտ ժամանակներում պատրաստվում է այցելել Հայաստան: 1994 թվականից նա այստեղ է իրականացնում «Հայաստան ծառատունկ ծրագիր» նախաձեռնությունը: