Տեղահանված քաշաթաղցիները դեռ անտուն են. կառավարությունը բանակցում է բանկերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
Բոլորը

Կառավարությունը քննարկում է տեղահանված արցախցիներին բնակարաններով ապահովելու ծրագրում որոշակի փոփոխություններ իրականացնելու հարցը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասում է՝ փորձում են խնդիրը լուծել բանկերի հետ համագործակցությամբ հիփոթեքային տարբերակով։ Շուրջ 2 տարի է անցել պատերազմի ավարտից, սակայն տեղահանված ընտանիքների համար բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի հաստատումից 10 ամիս անց շարունակվում են դժգոհությունները, որ այս ծրագրով հնարավոր չէ բնակարան ձեռք բերել։

Բերձորի շրջանի Քաշաթաղ բնակավայրից տեղահանվածները երեք ամիս առաջ ստացել են բնակարան ձեռք բերելու 160 հավաստագիր։ Մինչ օրս նրանցից ընդամենը 2-ն է կարողացել բնակարան գնել։ Ծրագրի գործնական փուլում պարզվել է՝ բանկերը քաղաքացիների ընտրած բնակարանները վաճառողի սահմանած գնից ցածր են գնահատում, իսկ տարբերությունը մնում է քաղաքացու վրա։

Բացի այդ՝ ծրագրի մասնակիցների մեծ մասը բանկերի սև ցուցակներում է, թեև պետության ու բանկերի միջև համաձայնությամբ հնարավոր է՝ խնդիրն առաջիկայում լուծվի։ Շահառուներին կտրվի մինչև 8 մլն դրամ, եթե բնակարանը Երևանում է, մինչև 10 մլն՝ եթե մարզերում է և մինչև 12 մլն դրամ, եթե Արցախում է։ Բացի այդ՝ մինչև 14 մլն դրամ կստանան սահմանամերձ բնակավայրերում բնակարան ձեռք բերելու և մինչև 16 մլն դրամ՝ հողատարածք գնելու, շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։ Ծրագրի նախնական քննարկումների ժամանակ գումարի սահմանված չափից առաջ նշված չի եղել մինչև բառը, որը ծրագրում տեղ գտնելով ՝ հավելյալ խնդիրների պատճառ է դարձել։

Քաղաքացիները վերջերս խորհրդարանում այս խնդրի շուրջ հանդիպում են ունեցել մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հետ։ Նրա համոզմամբ ՝ մինչև բառը, որ տեղ է գտել ծրագրում, տեխնիկական խնդիր չէ, այն լուրջ բովանդակային իմաստ ունի, քանի որ մի բան է, երբ ասվում է 10 մլն, մեկ այլ ՝ երբ ասվում է ՝ մինչև 10 մլն։

Քաշաթաղցիները Թովմասյանին առաջարկել են աշխատանքային խումբ ստեղծել՝ իրենց և կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Առաջարկը Թովմասյանը փոխանցել է կառավարություն, արձագանք դեռ չկա։
Ծրագրի հաստատումից տևական ժամանակ է անցել, ու մեկ այլ խնդիր է այդ ընթացքում գրանցված անշարժ գույքի էական գնաճը։ Խորհրդարանի իշխանական ՔՊ խմբակցության պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով ՝ եթե քաղաքացիները որոշակի խնդիրներ ունեն, առնվազն կան օբյեկտիվ հիմքեր, դրանք լսելու ու քննարկելու համար։ Ըստ նրա, ծրագիրը ոչ թե փոխհատուցման, այլ ՝ սոցիալական աջակցության ծրագիր է և ամբողջական չի լուծելու խնդիրները, բայց սոցիալական լարվածության նվազեցմանը կարող է նպաստել։

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի նախագահին օրերս ընդունել են Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, քննարկել ծրագրի հետ կապված խնդիրները և խոստացել առաջիկայում դրանց լուծում տալ։

Քաշաթաղցիներն ակնկալում են, որ նախարարությունը ՝ համագործակցելով ծրագրով զբաղվող մյուս գերատեսչությունների հետ, կբավարարի իրենց պահանջներն ու վերջապես գլխավերևում սեփական տանիքը կունենան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էդուարդ Պողոսյան