Միջանցքի բացման հնարավորություն կա․ Ադրբեջանը ներկայացրե՞լ է նախապայմաններ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Արցախի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանն առանց հստակ ժամկետներ նշելու այսօր հայտարարեց՝ ադրբեջանցիները հնարավոր է՝ բացեն Լաչինի միջանցքը։ Այն արդեն 5 օր է՝ փակ է։ Այն, որ ադրբեջանցիները հնարավոր է՝ միջանցքը բացեն, հայտնել էր նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն առավոտյան տեսաուղերձում։

Ադրբեջանն այսօր վերականգնեց նաև Արցախի գազամատակարարումը։ Այն դադարեցվել էր դեկտեմբերի 13-ի երեկոյան։ Վարդանյանի փոխանցմամբ՝ դա արվել է առանց նախապայմանների։ Արցախի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանի խոսքով՝ միջանցքի հնարավոր բացման հարցում ևս նախապայման չկա։ Հիշեցրեց՝ միջանցքի փակմամբ խախտվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ստեփանակերտը բացառում է նաև անցակետ տեղադրելու հարցով որևէ քննարկում։

Եթե անգամ Ադրբեջանը միջանցքը բացի, ըստ Դավիթ Բաբայանի, այս տեսակ միջադեպերը շարունակական են լինելու։ Մատնանշելով ճանապարհի փակման հետևանքով Արցախում առկա հումանիտար խնդիրները ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասում է՝ հայկական կողմի խնդիրը պետք է լինի բացառել նման միջադեպերի կրկնությունը։ Իսկ միջանցքի հնարավոր բացման ազդակներ, ասաց՝ իրենք էլ այս օրերին ստանում են պարբերաբար։

Ընդդիմադիր« Հայաստան» խմբակցությունից ևս կարծում են, որ միջանցքի հնարավոր բացումը, միևնույնն է, հարցի լուծում չէ։ Ըստ պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ կտրուկ գործողություններ են պետք, որոնք իշխանությունը չի անում։ Մանուկյանը կարծում է՝ Հայաստանի իշխանության զիջողական քաղաքականությունն է առկա խնդիրների պատճառը։

Անդրադառնալով խաղաղապահների գործողությունների արդյունավետությանը՝ Գեղամ Մանուկյանը շեշտեց՝ ակնկալիք կար, որ նրանք ավելի կտրուկ պետք է գործեին, սակայն ընդդիմադիր պատգամավորի ձևակերպմամբ ռուս խաղաղապահները որոշակի հաշվարկներից ելնելով են զսպվածություն ցուցաբերում։

Հատկանշական է, որ այս ընթացքում խաղաղապահներին ուղղված քննադատություն հնչում է միայն իշխանական որոշ պատգամավորների կողմից։ Ընդդդիմադիրները և արցախցի պաշտոնյաներն ավելի զգուշավոր են հայտարարություններում։ Դավիթ Բաբայանը, որն այսօր խորհրդարանում էր խմբակցությունների հետ հանդիպեու նպատակով, կրկին հայտարարեց՝ ռուս խաղաղապահները պետք է ունենան խաղաղություն պարտադրելու միջազգային մանդատ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան