Մեսրոպ Մակյանը՝ Մնացական Մարտիրոսյանի ընտրության և Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ինչպե՞ս ստացվեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի  և միջազգային փորձագետների բացասական եզրակացությունների առկայության պայմաններում Բարձրագույն դատական խորհուրդը Մնացական Մարտիրոսյանին ընտրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու: Factor.am-ի հարցին ի պատասխան ԲԴԽ դատավոր անդամ Մեսրոպ Մակյանը պատասխանեց, որ ցանկացած եզրակացություն, այդ թվում՝ նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի  և միջազգային փորձագետների կողմից տրված եզրակացությունները, խորհրդատվական  բնույթի են և պարտադիր չեն Բարձրագույն դատական խորհրդի համար:

«Հակառակ պարագայում կստացվի մի իրավիճակ, որ այդ մարմիններն են որոշելու՝ որ դատավորն ընտրվի և որը՝ ոչ, մինչդեռ նշված գործառույթը Խորհրդի բացառիկ լիազորությունների սահմաններում է: Հաշվի են առնվել այդ եզրակացությունները, դրանք կրել են խորհրդատվական բնույթ, և՛ թերությունների, և՛ առավելությունների  առկայության պայմաններում խորհուրդը գտել է, որ նշված անձը կարող է պաշտոնավարել»,- ասաց Մեսրոպ Մակյանը:

Հարցին՝ ինչպես ստացվեց, որ դատավորներին սուր քննադատության ենթարկած Կարեն Անդրեսայանն ընտրվեց ԲԴԽ նախագահ, Մեսրոպ Մակյանը պատասխանեց, որ, իր կարծիքով, այդ հարցը միայն իրեն չէ ուղղված, այլ նաև՝ ԲԴԽ մյուս անդամներին, քանի որ Խորհրդի յուրաքանչյուր անդամ մեկ ձայնի իրավունք ունի:

Մակյանը նշեց, որ Արդարադատության նախարար եղած ժամանակ Անդրեասյանը վարույթ հարուցող անձն է եղել, և պարզ է, որ պետք է համոզմունք ունենար,  որ դատավորները կարգապահական խախտում են կատարել:

Մանրամասները՝ տեսանյութում։