Ադրբեջանի նոր հարվածն ավելի ուժեղ կլինի, նորից՝ Արցախի ուղղությամբ․ ՀՀ-ն պիտի շատ արագ գործի․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքում վերջին սադրանքին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն իր հայտարարությունում ընդգծել էր Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման կամ վերագործարկման անհրաժեշտությունը և պնդել, որ այս նպատակով առաջիկայում խորհրդակցություններ կսկսի միջազգային գործընկերների հետ։ Կարելի է ենթադրել, որ նկատի ունեն նոր խաղաղապահների տեղակայման հավանական սցենար։

Factor TV-ի հարցազրույցում ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանից հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ իշխանությունը երբեմն հայտարարում է գաղափարներ, որոնք հետո չի կատարում, կարելի՞ է սպասել, որ նրանք իրապես գործի կգցեն վերոնշյալ մեխանիզմների ստեղծման պրոցես։ Փորձագետը հիշեցրեց 2021-ին մայիսյան ագրեսիայի ժամանակ ՀՀ վարչապետի խոսքը, որով կոչ էր արել ԵԱՀԿ-ին, ՀԱՊԿ-ին և տարբեր միջազգային կառույցներին, որ դատապարտեն Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ «Եվ ի՞նչ արվեց․ ունենալով հստակ ադրբեջանական ագրեսիա, որը տեղավորվում էր ՀԱՊԿ-ի կանոնադրության չորրորդ հոդվածի տակ, ՀՀ-ն այդ կառույցին դիմեց չորրորդ հոդվածով։ Այդ պատճառով՝ արձագանք չեղավ այն ժամանակ, ինչպես՝ հիմա, երբ արդեն դիմել էինք չորրորդ հոդվածով։ Այն ժամանակ մենք չդիմեցինք նաև ՄԱԿ ԱԽ, ինչո՞ւ, որովհետև կարծիք էր պտտվում, որ չկա հաջողելու վստահություն, պիտի հաշվարկներ արվեն և այլն։ Դրանից հետո եղավ սեպտեմբերի ագրեսիան, և փաստացի՝ 2021-ի մայիսից մինչև 2022-ի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը մենք կորցրեցինք։ Եթե մենք դիմեինք ՀԱՊԿ-ին չորրորդ հոդվածով, շատ ավելի արագ ի ցույց կդնեինք ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշումը հանրությանը։ Դա թույլ կտար մի փոքր այլ ռազմատեխնիկական ճանապարհներով գնալ։

Սա կորսված ժամանակահատված էր։ Եղավ սեպտեմբերի ագրեսիան, դիմեցինք արդեն չորրորդ հոդվածով, կարծես՝ ՀԱՊԿ-ին մարտահրավեր էր նետվում, ինչը կարելի էր ավելի վաղ անել»։ Արմինե Մարգարյանին ներկա ժամանակահատվածը հիշեցնում է նախորդ՝ կորսված ժամանակաշրջանը, երբ կարծես ՀՀ-ն պատրաստում է աշխարհին, մեզ և ՌԴ-ին, որ պետք է գործի․ «Գիտեք, մենք չունենք երաշխիք, որ երբ Ադրբեջանը հաջորդ անգամ մեզ հարվածի, իսկ դա լինելու է արցախյան ուղղությամբ․․․ շատ ավելի ուժեղ է լինելու Ադրբեջանի հաջորդ հարվածը, մենք չունենք երաշխիք, որ աշխարհաքաղաքական զարգացումները կլինեն մեր օգտին։ Մենք պիտի արագ գործենք․ իրավունք չունենք մեզ համար 100 տոկոսանոց երաշխիքներ ստեղծելու ճանապարհով գնալ, որևէ բան չենք կարող անել ապահովագրված»,- նշեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան