Ադրբեջանական մամուլում կրկին սկսվել է ատելության խոսքի տարածումը. Արցախի ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.02.2026 | 13:53
Մեղրի համայնքին է վերադարձվել շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս. Դատախազություն
20.02.2026 | 13:44
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.21%-ով և կազմել 4975.90 դոլար
20.02.2026 | 13:40
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ
20.02.2026 | 13:35
Թուրքիայում DW-ի լրագրողը ձերբակալվել է Էրդողանին վիրավորվելու համար
20.02.2026 | 13:34
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.02.2026 | 13:26
Կոնֆերենցիաների լիգա. Հովհաննես Համբարձումյանի գոլը՝ խաղային օրվա լավագույնների թվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 13:21
Մակրոնը մայիսի 4-ին Հայաստան կայցելի
20.02.2026 | 13:14
Դատապարտյալը դատավճռով 80 ժամ տևողությամբ հանրային աշխատանք պիտի կատարեր, սակայն կաշառքի դիմաց չի կատարել․ ՀԿԿ
20.02.2026 | 13:03
Թրամփը Պենտագոնին կհանձնարարի հրապարակել ՉԹՕ-ների վերաբերյալ ֆայլերը
20.02.2026 | 12:54
Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերը ԱԲ-ով են ստեղծվել՝ ըստ միջազգային փորձաքննությունների․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 12:49
Չեչեն աղջկա սպանությունից 4 ամիս անց նրան դեռ չեն հուղարկավորել․ դին հողին կհանձնեն ՀՀ-ում
20.02.2026 | 12:38
Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
20.02.2026 | 12:27
Ինչու հայտնի տեսագրության գործով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ունի վկայի, ոչ թե տուժողի կարգավիճակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 12:15
Վահագն Խաչատուրյանը Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասին պարգևատրել է Փառքի շքանշանով
20.02.2026 | 12:04
Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութերի փորձաքննության արդյունքների առնչությամբ ասուլիս. ՈՒՂԻՂ
Բոլորը

Երեկ հրապարակվել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքի պաշտպանների համատեղ արտահերթ զեկույցը այն մասին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Լաչինի միջանցքի փակումը։

Նշենք, որ արդեն 5 օր է՝ փակված է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը․ շուրջ 120000 մարդ մնացել է շրջափակման մեջ:

Ադրբեջանական մամուլում կրկին սկսվել է ատելության խոսքի տարածումը։

«ՄԻՊ թեժ գծին անընդհատ ստացվում են իրավունքների խախտումների վերաբերյալ ահազանգեր, նաև ձևավորվել են 2 փաստահավաք աշխատանքային խմբեր, որոնք տարբեր ուղղություններով մոնիթորինգ են իրականացնում՝ մեկը զբաղված է բժշկական հաստատություններում արձանագրվող խնդիրները վեր հանելով, մյուսը՝ գազամատակարարման դադարեցման հետևանքով առաջացած խնդիրների արձանագրմամբ։

Ցավոք, և՛ ՀՀ, և՛ Արցախի ՄԻՊ գրասենյակները նման ճգնաժամային իրավիճակներով շատ են անցել, արդեն իմունիտետ է ձեռք բերվել, և պրակտիկա է ձևավորվել․ հենց որ նման իրավիճակ է ստեղծվում, ամեն մարդ գիտի իր անելիքը․ սկսվում են նաև բաց աղբյուրներով տարածվող ատելության խոսքի մշտադիտարկումները, սկսվում են ադրբեջանցի հանրային գործիչների տարածած հայտարարությունների դիտարկումները՝ նպատակ ունենալով այնպիսի փաստերով և հագեցվածությամբ ներկայացնել զեկույցը, որ որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե ինչ է անում Ադրբեջանը և որն է նրա նպատակը»,- «Հումանիտար աղետ. ի՞նչ գործիքներ ունեն Հայաստանն ու Արցախը կանխելու ճգնաժամը» թեմայով քննարկման ժամանակ նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։