ՌԴ-ից պահանջում ենք լուծել այս հումանիտար աղետը. մենք ուզում ենք կայուն միջազգային երաշխիքներ. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Արցախի նախկին ՄԻՊ, ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և նրանց կողմնակիցները բողոքի ակցիաներ են նախաձեռնել Երևանում` ԱՄՆ–ի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի դեսպանատների, ինչպես նաև ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ։

Ակցիային մասնակցում են նաև Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Ռուբեն Մելիքյանը, Յուրի Հայրապետյանը, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովասյանը։

Ակցիայի մասնակիցները դեսպանատների մոտ թղթե ինքնաթիռներ թռցրին` պահանջելով օդային հումանիտար միջանցք բացելու հնարավորություն ստեղծել Արցախի համար։

«ՌԴ-ից մեր ակնկալիքներն ու պահանջները պայմանավորված են 2 հանգամանքով՝ որպես խաղաղապահ առաքելություն իրականացնող երկիր՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված, և որպես ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ երկիր։ Մեր պահանջն է՝ շատ կարճ ժամկետում և՛ խաղաղապահ առաքելության գործիքակազմերը, և՛ ՄԱԿ գործիքակազմերը կիրառելով՝ լուծում տալ այս հումանիտար աղետին, վերացնել Արցախի ժողովրդի շրջափակումը, վերականգնել գազամատակարարումը, նաև երկարաժամկետ անվտանգության միջազգային երաշխիքներ ապահովել արցախցիների համար»,- ՌԴ դեսպանատան դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ նշեց Արտակ Բեգլարյանը։

«Միջազգային հանրությունից, այդ թվում Ռուսաստանից, մյուս ակնկալիքն այն է, որ հակամարտության  կարգավորման արդարացի և խաղաղ, վերջնական կարգավորման ուղղությամբ գործուն ջանքեր գործադրվեն։ Դրա համար, մեր պատկերացմամբ, պետք է  կիրառվի «ճանաչում հանուն փրկության» սկզբունքը, որովհետև մենք ունենք ինքնորոշման իրավունք, մենք այդ իրավունքն իրացրել ենք 1991 թվականին, 31 տարի շարունակ համայն հայության և Հայաստանի գործուն աջակցությամբ մենք կայացրել ենք պետականությունը, նույնիսկ  ավելի արդյունավետ ժողովրդավարական ինստիտուտներ ենք կայացրել, ապացուցել ենք, որ ունենք պետություն, արժանի ենք պետություն ունենալու։

Ունենալով ինքնորոշման իրավունք, ունենալով Ադրբեջանի կազմում ապրելու անհամատեղելիություն, նաև այս երկու տարվա շարունակական հայատյաց ցեղասպանական քաղաքականությունը հաշվի առնելով՝ մենք հստակորեն պահանջում  և ակնկալում ենք բոլոր երկրներից, այդ թվում Ռուսաստանից կիրառել «ճանաչում հանուն փրկության» սկզբունքը։ Ճանաչումը լրացուցիչ քաղաքական, միջազգային երաշխիք է դառնալու Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման և հակամարտության արդարացի  կարգավորման համար»,-նշեց Բեգլարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։