ԱԺ-ի պարիսպն այժմ կրկնակի բարձր է․ ավելացվել են ճաղավանդակներ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
Բոլորը

Ազգային ժողովի շենքի պարիսպը նախկինի համեմատ արդեն կրկնակի բարձր է։ Մոտ մեկ ամիս առաջ իրականացվել էր դրա բարձրությունը ավելացնելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանք, իսկ այսօր խորհրդարանի շենքի պարսպի բարձրությունը էականորեն ավելացվեց։  Ինչո՞վ է պայմանավորված պարսպի բարձրությունը կրկնապատկելու այս որոշումը․ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց․ «ԱԺ տարածքը համարվում է պետական պահպանության տարածք, պետական պահպանության ծառայությունն է առաջարկել անվտանգային աշխատանք իրականացնել և պատը, քանի որ  1․5 մետր է՝ բարձրացնել»։

Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ խորհրդարանն ընդունեց կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով Պետական պահպանության ծառայությունն առանձնացվում է Ազգային անվտանգության ծառայության մարմիններից և դառնում վարչապետին ենթակա առանձին մարմին:

Ինչ վերաբերում է խորհրդարանի տարածքում  անվտանգային միջոցառումներին՝ հիշեցնենք, որ 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանն հրահանգել էր ԱԺ-ի շենքի դարպասները բացել՝ հայտարարելով, թե քաղաքացիների առջև փակ դռներ չեն լինելու։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից և Երևանում գրանցված անկարգություններից հետո դրանք կրկին փակվեցին։