ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը դատապարտում է Լաչինի միջանցքի փակումը

Լուրեր

16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ադամ Շիֆը Ֆրենք Փալոնը, Գաս Վալադաոն հրապարակել են հայտարարություն` Արցախի ժողովրդին Հայաստանին կապող միակ ճանապարհը ադրբեջանցիների կողմից փակելու կապակցությամբ, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Նրանց կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը կարծես թե համակարգված է և նպատակ ունի փակել Արցախի սննդի, բժշկական պարագաների, տրանսպորտի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման միակ ուղին, ինչպես նաեւ արգելել Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժը։ Ադրբեջանը նաև փակել է բնական գազի հիմնական աղբյուրներից մեկը այդ տարածքում գտնվող խաղաղ բնակիչների համար՝ տասնյակ հազարավոր անձանց թողնելով առանց ջեռուցման»,-ասված է հայտարության մեջ:

«Ադրբեջանի կողմից այս կենսական նշանակության գծերի փակումը կամ նույնիսկ դադարեցնելու սպառնալիքը կրկին վնասում է ենթակառուցվածքները և հումանիտար ճգնաժամ ստեղծում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար: Սա հետևում է հայ ժողովրդի նկատմամբ չարաշահումների լավ փաստագրված օրինաչափությանը, որը դրդված է հայերին ապամարդկայնացնելու Ալիևի վարչակարգի հռետորաբանությամբ:

Կոչ ենք անում Միացյալ Նահանգներին և մեր եվրոպացի գործընկերներին օգտագործել իրենց ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ Ադրբեջանի կողմից ստեղծված այս հստակ շինծու ճգնաժամը կասեցնելու համար, Ալիևին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և այլ բազմակողմ խաղաղ գործընթացների միջոցով, և ապահովել, որ Արցախի ժողովուրդն ընդգրկված լինի այս գործընթացներում»: