Ընդդիմության միակ նպատակը ՀՀ սուվերեն տարածքով միջանցք տալն է․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում քննարկել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտել են ԱԺ արտահերթ նիստը։

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների դիրքորոշմանը և վարքագծին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ընդգծեց․ «Ընդդիմության միակ նպատակը ՀՀ սուվերեն տարածքով որևէ այլ պետության միջանցք տրամադրելն է։ Նրանց բոլոր գործողությունների հիմնաքարը դա է»։

Ալեքսանյանը նաև տեղեկացրեց, որ երեկ գործընկերներ Արմեն Խաչատրյանի, Հայկ Ցիրունյանի, Դավիթ Առուշանյանի եւ Սյունիքի մարզի մյուս պատգամավորների հետ այցելել է Ներքին Խնձորեսկ:
Գյուղացիների հետ հանդիպումից հետո պատգամավորները հանդիպել են Արցախի այն քաղաքացիների հետ, որոնք ճանապարհի փակ լինելու պատճառով հանգրվանել են Գորիսում:

Պատգամավորի խոսքով՝ հատկապես տպավորվել է անչափահաս երեխաների վարքից, որոնք ծնողների հետ խոսելիս փորձում էին ներկայանալ կենսուրախ, կենսախինդ եւ ուժեղ, որպեսզի ծնողները չանհանգստանան։

«Այս դրվագը ներկայացնում է Արցախի խնդիրը: Սա հենց իրավունքի հարց է, որովհետեւ անչափահաս երեխան իր ծնողներին տեսնելու, ծնողների հետ լինելու իրավունք ունի: Երեխաներն իրավունք ունեն ջեռուցվող դպրոց հաճախելու, իրավունք ունեն չսառչելու իրենց տներում: Սա է իրավունքը, ինչից փորձում է Ադրբեջանը զրկել այնտեղ ապրող քաղաքացիներին»,- նշեց Ալեքսանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։