Ընդդիմության նախագծի մեջ գրած էր․ «Մեր զորակցությունն ենք հայտնում ռուս խաղաղապահներին․․․»․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած «Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագիծը։ Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտել են ԱԺ արտահերթ նիստը։

«Մոռացե՛ք ընդդիմության մասին․ ընդդիմության նախագծի մեջ գրած էր․ «Մեր զորակցությունն ենք հայտնում ռուս խաղաղապահներին․․․ Ի՞նչ էիք սպասում այդ մարդկանցից»,- դիմելով գործընկերներին՝ այս մասին նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կարծում եմ՝ մեր հարևան երկրներում և ոչ միայն անմիջականորեն հարևան երկրներում, չեն հասկացել, որ Հայաստանում կան կարմիր գծեր: Այդ կարմիր գծերը մեզ համար հստակ են: Նման գործողություններով մեզ բան պարտադրել չի լինի: Կարծում եմ՝ իմ ակնարկը տեղ կհասնի, ու կհասկանան»,- նշեց ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանը  մի քանի արձանագրում արեց։

«Ադրբեջանը հաճախ հայտարարում է, որ իրենք ուզում են Արցախի բնակչությունն այն իրավունքներն ունենա, ինչ իր քաղաքացիներն ունեն: Դա ո՞րն է՝ պատանդի կարգավիճակ ունենա՞լը, անջատված գա՞զը, թե՞ բժշկական օգնություն չստանալը:

Երկրորդ արձանագրումը, որ կուզենամ անել, միջազգային դիտորդական մանդատի արձանագրումն է: Սա ի ցույց է դնում, որ մենք պետք է շատ լրջորեն զբաղվենք և մեր միջազգային գործընկերների հետ զրուցենք միջազգային մանդատի մասին, ինչու ոչ՝ Մինսկի հարթակի 12 անդամ երկրների դիտորդական առաքելություն Արցախի տարածքում ունենալու մասին»,- ասաց Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է ՌԴ խաղաղապահների մանդատին, ԱԺ նախագահը նշեց. «Անկախ նրանից՝ մենք այս պահին բավարարվա՞ծ ենք, թե՞ բավարարված չենք, այնուամենայնիվ, սա ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ խաղաղապահ ուժերն այնտեղ անհրաժեշտ են, պետք է երկարաձգվի: Գուցե մենք պետք է դիտարկենք ոչ միայն ՌԴ խաղաղապահների, այլև միջազգային այլ ֆորմատների միջոցով այնտեղ հսկողություն իրականացնելու համար»:

Սիմոնյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Ֆրանսիան արդեն իսկ հասցեական հայտարարություն են արել․ «Մեր ունեցած տեղեկություններով՝ ՌԴ-ն պատրաստվում է նմանատիպ հայտարարություն անել, որին հայ ժողովուրդն իր դաշնակից երկրից վաղուց է սպասում: Հուսանք՝ այս անգամ հուսախաբ չեն անի մեր գործընկերները»։

Մանրամասները՝ տեսանյութում։