Մենք ծայրահեղ հումանիտար աղետի շեմին ենք. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
Բոլորը

«Քանի դեռ ինքնուրույն չենք կարողանում մեր խնդիրը լուծել, միջազգային հանրությունը պարտավորություն ունի թույլ կողմին աջակցելու, առավել եւս, երբ դա բխում է մեր կենսական եւ բնական իրավունքներից»,- այսօր հրավիրված ասուլիսում նշեց Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Իմ հորդորն է հայ հասարակությանը, որ ամեն մեկը, յուրաքանչյուր խումբ, կլինի՝ քաղաքական ուժ, կուսակցություն՝ ընդդիմադիր, թե իշխանական, հասարակական կազմակերպություն, գիտնականներ, մանկավարժներ, տարբեր մասնագիտական խմբեր՝ բնապահպաններ, իրավաբաններ, բժիշկներ եւ այլն, բոլորն իրենց հերթին իրենց գործնական քայլերը կատարեն։ Միասին կարող ենք քննարկել, թե ով ինչ անի։

Բայց ես նպատակ չունեմ որեւէ շարժում առաջնորդելու, ես նպատակ ունեմ՝ կայծ տալու, լիցք տալու, միտք տալու մեր հասարակությանը, որպեսզի մարդիկ հասկանան, որ մենք՝ Արցախի 120 հազար բնակչությունը, իրոք ծայրահեղ հումանիտար աղետի շեմին ենք կանգնած։

Մենք այլեւս ժամանակ չունենք կորցնելու, մենք որեւէ հարցում զիջում չունենք անելու։ Մենք նաեւ այլեւս չպետք է դառնանք էթիկայի եւ կոռեկտության զոհ, հետեւաբար հնարավոր բոլոր գործիքները պիտի կիրառենք մեր կենսական կարմիր գծերը, շահերն ու իրավունքները պաշտպանելու համար։ Սա է իմ հիմնական ուղերձը հայաստանյան հասարակությանը»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ նույն ուղերձը հղում է նաև Սփյուռքին՝ Սփյուռքի մեր հայրենակիցներից ակնկալելով շղթայական, ցանցային մեծ պայքար սկսել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ արցախցի պաշտոնյան անժամկետ նստացույց է սկսել Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև։

Մանրամասները՝ տեսանյութում։