Ադրբեջանական ստորաբաժանումները սահմանի այն հատվածում են, որտեղ չպետք է լինեին. Դավիթ Բաբայան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ադրբեջանական զինուժը արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կուտակել է ռազմական տեխնիկա և այդ կուտակումները սկսվել էին դեռևս ապրիլ ամսից։ Ցավալի է, որ դրանք Ադրբեջանը ետ չի տանում։ Ցավալի  է նաև, որ այս պահին հակառակորդի ստորաբաժանումները կուտակված են սահմանի այն հատվածում, որտեղ իրավունք չունեին լինել»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ կուտակումներ են սահմանի տարբեր հատվածներում՝ հատկապես՝ արևելյան մասում։ 

Դավիթ Բաբայանը նշեց, որ Արցախի Պաշտպանության բանակը սահմանային իրավիճակից ելնելով որոշակի քայլերի է դիմում, քանի որ հստակ գիտակցում է, որ գործ ունի «ադրբեջանական ահաբեկչական  ֆաշիստական պետության հետ»։

Հստակեցնող հարցին՝  Ադրբեջանի կողմի ակտիվացման առիթը կարող էին հանդիսանալ վերջին օրերին Արցախում տեղի ունեցող ներքաղաքական սրացումները, Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Արցախում քաղաքացիական լարվածություն չկա, այստեղ ամեն ինչ շատ հանգիստ է, ընդամենը բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներ էին, որոնց պահանջները բավարարվեցին, բայց սա չի նշանակում, որ եթե քաղաքացիական հասարակությունը լարի իրավիճակը և ունենանք քաղաքացիական բախումներ, Ադրբեջանը չի օգտվի իրավիճակից»։

Հարցին՝ արդյոք կա անհրաժեշտություն, որպեսզի Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանի կողմից սահմանին սպառազինությունների կուտակման մասին տեղյակ պահի ՀԱՊԿ-ին, Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Եթե ՀԱՊԿ-ին տեղյակ պահենք, պետք է նաև ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին այդ մասին ասենք, հետևաբար, մենք այդ մասին տեղեկացրել ենք եռանախագահներին և, կարծում եմ, դա բավարար է»։ 

Հիշեցնենք, որ այսօր  Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝  Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: