Խաղաղապահների գործունեությունը ԼՂ-ում վերաիմաստավորելու կարիք կա․ ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրած «Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագիծը։

«2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հստակ սահմանում է, որ Լաչինի միջանցքը, որն ապահովելու է ԼՂ կապը Հայաստանի հետ, մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, և, որ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը։

Ելնելով այս դրույթից՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը բնականաբար ներառում է կոչ ՌԴ-ին՝ ապահովելու ստանձնած պարտավորությունների լիակատար իրականացումը խաղաղապահների վերահսկողության գոտում՝ այն է ապահովել ԼՂ կապը Հայաստանի հետ:

Դժբախտաբար, արդեն 2 օրից ավելի է, ինչ այդ կապը խափանված է ադրբեջանական սադրանքի պատճառով, և այդ պարտավորության չկատարումը հանգեցնում է հումանիտար ճգնաժամի»,- այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման համար հայկական կողմի ակնկալիքն է, որ այդ պարտավորությունը րոպե առաջ կատարվի:

«Այնուամենայնիվ, առավել երկարաժամկետ լուծումներ գտնելու և հետագայում այսպիսի իրավիճակներից խուսափելու, ԼՂ հայությանը հումանիտար աղետի վտանգից զերծ պահելու նպատակով խաղաղապահ զորախմբի գործունեությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքի երկայնքով որոշակիորեն վերաիմաստավորվելու և կայունության, և հեղինակության հաղորդման անհրաժեշտություն է տեսնում:

Առաջին հերթին խոսքը խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետի մասին է: Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ խաղաղապահների գործունեության ժամկետը սահմանված է 5 տարի՝ ավտոմատ երկարացման հնարավորությամբ: Սակայն, քանի դեռ ԼՂ-ի հիմնախնդիրը համապարփակ չի կարգավորել, քանի դեռ չեն սահմանվել և միջազգայնորեն երաշխավորվել ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության պարամետրերը, ապա խաղաղապահների մանդատը պետք է երկարաձգվի կամ դառնա անժամկետ՝ մինչև հարցի վերջնական լուծումը»,- նշեց Խանդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ ՀՀ ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին, ակնկալում է, որ այսօր ԼՂ անվտանգության համար պատասխանատու խաղաղապահ զորախումբը կունենա միջազգայնորեն հաստատված մանդատ կամ կօժտվի խաղաղապահների ավելի լայն միջազգային մանդատով:
Խանդանյանի դիտարկմամբ՝ մինչև ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումը ԼՂ հայության անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սպառնալիքներից ու ահաբեկումներից նրանց պաշտպանելու նպատակով պետք է կարողանան առավելագույնս ներգրավել միջազգային հանրությանը՝ այսպիսի ճգնաժամերի լուծման գործում:

«Ուստի, դիմելով ՄԱԿ-ի ԱԽ-ին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին, ակնկալում ենք, որ այսօր ԼՂ անվտանգության համար պատասխանատու խաղաղապահ զորախումբը կունենա միջազգայնորեն հաստատված մանդատ կամ կօժտվի խաղաղապահների ավելի լայն միջազգային մանդատով: Այս ուղղությամբ առաջին քայլը կարող է լինել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի կողմից ԼՂ-ում հումանիտար իրավիճակի մոնիթորինգի նպատակով փաստահավաք առաքելության ուղարկումը, ինչը ի ցույց կդնի խաղաղապահների միջազգային մանդատի անհրաժեշտությունը»,-ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։