Ընդդիմությունը Ազգային ժողովում միտինգ էր ուզում ստանալ․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրած «Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագիծը։

Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտել են ԱԺ արտահերթ նիստը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընդդիմության վարքագիծը որակեց արդեն սովորական դարձած «քաղաքական կապրիզ»։

«ԱԺ խորհրդի նիստի ժամանակ ընդդիմության առաջարկել ենք, որ այս դժվարին պայմաններում միասնական ուղերձ հղենք միջազգային հանրությանը, որովհետեւ ԱԺ հայտարարության նախագիծը ոչ թե կենաց է, որտեղ պետք է մրցենք, թե ով է այդ կենացի մեջ ավելի ճարտար, ավելի խիզախ, ոչ թե պիտի էկրանի ասպետներ մեզ հռչակենք, այլ պիտի զբաղվենք գործով ու այնպիսի ուղերձներ հղենք աշխարհին, որը համահունչ կլինի ՀՀ-ի իրականացրած պաշտոնական արտաքին քաղաքականությանը:
Ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել, ներկայացնել իրենց դիտարկումները, հայտարարեցին, որ իրենց մոտեցումները կներկայացնեն միտինգի ժամանակ:

Մեր ընդդիմությունը ոչ թե ԱԺ-ում հայտարարության նախագիծ էր ուզում ստանալ, այլ ուզում էր ստանալ միտինգ, ինչը չստացվեց:
Երբ որ իրենք հասկացան, որ ԱԺ-ում իրենց միտինգը չի ստացվում, ասեցին՝ շատ լավ, մենք էլի դուռը կշրխկացնենք ու կգնանք դրսում միտինգ կանենք ու կշարունակենք մեր դեգերումները Երեւանի փողոցներով:

Բայց այս պարագայում մենք ոչ թե պիտի զբաղվեինք նորից նույն հնամաշ տեքստերի ճոռոմաբանությամբ, այլ պիտի միասին հայտարարությամբ հանդես գայինք ու միասնական ուղերձ հղեինք աշխարհին»,- նշեց Կոնջորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։