Ադրբեջանցի ինքնահռչակ բնապահպաններն ակնհայտորեն ուղարկվել են Բաքվի կառավարության կողմից. Թոմաս դե Վաալ

Լուրեր

16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
Բոլորը

Քարնեգի Եվրոպա հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն և Արցախի գազամատակարարումն արգելափակելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա մտահոգություն է հայտնել, որ կանգնած ենք ռազմական նոր լուրջ ընդհարման շեմին:

«Իրավիճակն ավելի է վատթարանում Ղարաբաղի հայերի գազամատակարարման արգելափակման մասին հաղորդումներին զուգահեռ, ինչը հումանիտար ճգնաժամ է ստեղծում: Իսկ Արևմուտքի արձագանքն ու մտահոգությունն աճում են», – գրել է Թոմաս դե Վաալը Twitter-ի իր էջում:

Ավելի վաղ կատարված գրառման մեջ դե Վաալը ներկայացրել էր իրավիճակը՝ մտավախություն հայտնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը կարող է դարձյալ հակամարտության վերածվել:

«Ադրբեջանցի ինքնահռչակ բնապահպանները, որոնք ակնհայտորեն այնտեղ են ուղարկվել Բաքվի կառավարության կողմից, արգելափակել են Լաչինի ճանապարհը, հետևաբար նաև՝ տեղի հայերի ելումուտը», – գրել է նա:

Ըստ վերլուծաբանի՝ վերջին շրջանում ԵՄ միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունները որոշակի առաջընթաց են արձանագրել, որի արդյունքում կողմերը հնչեցրել են հայտարարություններ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին, «սակայն որևէ համաձայնություն չկա Ղարաբաղի հայության ապագայի վերաբերյալ»:

«Ադրբեջանը, որն այսօր գերիշխող դիրքում է, ցույց է տվել, որ ուժ կկիրառի զիջումների հասնելու համար: Ալիևը, կարծում եմ, ցանկանում է կնքել խաղաղության համաձայնագիր, այլ ոչ թե նոր պատերազմ սկսել, սակայն, ինչպես երևում է, նա ցանկանում է այնպիսի զիջումներ, որոնց հայկական կողմը չի կարող գնալ: Մեծ վտանգ կա, որ կանգնած ենք ռազմական նոր լուրջ ընդհարման բռնկման շեմին», – գրել է դե Վաալը։