Ալիևը կբացի միջանցքը, երբ ՀՀ-ն դիմի ՄԱԿ-ի ԱԽ՝ բազմազգ ուժեր տեղակայելու հարցով․ վարչապետը պիտի արագ գործի․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ադրբեջանցիներն ավելի քան մեկ օր փակ են պահել Լաչինի միջանցքը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախը՝ ռուս խաղաղապահների աչքի առաջ։ Եվ սա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի հայտարարության 3-րդ կետի համաձայն՝ ԼՂ-ում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է ՌԴ խաղաղապահ զորակազմ։ Ի՞նչ է փորձում անել Ալիևն այսպիսով, ի՞նչ մեծ ծրագրի մաս են կազմում այս սադրանքները։

Factor TV-ին տված հարցազրույցում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասում է՝ կասկած չունի, որ Ադրբեջանի գլխավոր ծրագիրն Արցախի հայաթափումն է, և այս սադրանքները սպասարկում են այդ նպատակը։

«Վերջին՝ սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո, երբ Հայաստանը ադեկվատ գործեց՝ դիմեց ՄԱԿ-ի ԱԽ, ԵԱՀԿ, ԵՄ, աղմուկը շատ մեծ էր Ալիևի ագրեսիվ քայլերին, նաև աղմուկը շատ մեծ էր ռազմական հանցագործություններին մոտ ադրբեջանական գործողություններին։ Ալիևը հասկացավ՝ բիրտ ուժով Արցախի հայաթափումը մեծ աղմուկ կբարձրացնի, նաև կարող է իր համար անցանկալի քայլերի բերել, օրինակ՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճանաչեն Արցախի անկախությունը։ Դա է պատճառը, որ ինքն այլ մեխանիզմներ է օգտագործում։ Ալիևը բոլոր քայլերը նախապես է պլանավորել»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։

Քաղաքագետը պահանջ է դնում ՀՀ իշխանությունների առաջ՝ հույս չդնել ՌԴ-ի վրա, գործել արագ և դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Արցախում խաղաղապահ բազմազգ զորակազմ տեղեկայելու հարցով։ Ըստ Գրիգորյանի՝ ՀՀ իշխանությունների կողմից հարցը միջազգայնացնելու պարագայում միայն Ալիևը կբացի Լաչինի միջանցքը, քանի որ սանկցիաների ենթարկվելու հավանականությունը կմեծանա։

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել միջանցքի փակման թեմայով, որում ակնարկ կա ՄԱԿ-ի ԱԽ դիմելու սցենարի մասին։

«Ամբողջ միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրների հրատապ ուշադրությունն ենք հրավիրում, որ Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի: Ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման կամ վերագործարկման անհրաժեշտությունը և այս նպատակով առաջիկայում խորհրդակցություններ կսկսենք միջազգային գործընկերների հետ»,- նշել է ՀՀ ԱԳՆ-ն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան