Շրջափակման հետևանքով նրանց տեղափոխումը Հայաստան դարձել է անհնար․ նրանց կյանքին վտանգ է սպառնում․ Ստեփանակերտի հանրապետական ԲԿ-ի տնօրեն

Լուրեր

09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
Բոլորը

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը հանդես է եկել հայտարարությամբ, տեղեկացնելով, որ Լաչինի միջանցքի՝ ադրբեջանցիների կողմից շրջափակման պատճառով մի խումբ ծանր հիվանդների տեղափոխումը Երևան դարձել է անհնար, ինչի հետևանքով նրանց կյանքին վտանգ է սպառնում․գրում է Արցախպրեսը։

«Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի մի շարք բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում: Ցուցված է նրանց բուժումը և հետազոտությունները շարունակել Երևանում: Շրջափակման հետևանքով նրանց տեղափոխումը Հայաստանի քաղաքային հիվանդանոցներ դարձել է անհնար: Նրանց կյանքին վտանգ է սպառնում:

1 Շեյկյան Անդրանիկ Արամայիսի, 1972 թ., Ասկերանի շրջանի Իվանյան գյուղից, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, դեկտեմբերի 11-ից միացված է թոքերի արհեստական շնչառության սարքին, ունի սուր շնչառական անբավարարություն, բրոնխիալ ասթմայի սրացում, մուլտիֆոկալ թոքաբորբ: Ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան: Շեյկյան Անդրանիկը Արցախյան երկու պատերազմների մասնակից է:

2 Մայիլյան Նորայր Վաչագանի, 1980թ., Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց է տեղափոխվել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից: Վիճակը՝ ծանր: Կատարվել է սիրտ-թոքային վերակենդանացում, ունի օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիա, ստանում է ծրագրային հեմոդիալիզ: Ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան՝ բուժումը շարունակելու համար:

3 Ավշարյան Սոկրատ Էդուարդի, 1960 թ., Ստեփանակերտից: Վիճակը՝ կայուն ծանր: Դեկտեմբերի 12-ին կատարվել է կորոնար անգիոգրաֆիա, ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան՝ կատարելու սրտի բաց վիրահատություն՝ աորտո-կորոնար շունտավորում: Ունի սրտի իշեմիկ հիվանդություն, լարման կայուն ստենոկարդիա, զարկերակային հիպերտենզիա երկրորդ աստիճանի, շաքարային դիաբետ: Ավշարյան Սոկրատը Արցախյան երկու պատերազմների մասնակից է, երեք որդու հայր:

4 Դավթյան Մարինա Պավելի, 1966, Ստեփանակերտ: Տեղափոխվել է հիվանդանոց մեկ շաբաթ առաջ՝ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով՝ ինսուլտ, ախտորոշվել է սֆենոիդիտ , կավերնոմայի (գլխուղեղում հեմատոզ գոյացությունների) բարձր հավանականություն: Հետզհետե ծանրացող վիճակ: Ցուցված է անհապաղ հետազոտություն Երևանում՝ համապատասխան բուժում ստանալու համար: 5 Աբրահամյան Կրիստինա Կամոյի, 1983, Ստեփանակերտից: Գրեթե երկու շաբաթ տառապում է անհայտ էթիոլոգիայի հիպերթերմիայով (մարմնի բարձր ջերմություն ): Անհրաժեշտ է անհապաղ հետազոտություն Երևանում»։