Պուտինը 10 տարվա մեջ առաջին անգամ չեղարկել է մեծ մամուլի ասուլիսը

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հրավիրի ավանդական դեկտեմբերյան մեծ մամուլի ասուլիսը։

«Ինչ վերաբերում է մեծ մամուլի ասուլիսին, այն չի լինի մինչև նոր տարի»,- լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Միաժամանակ, նա խոստացել է, որ Պուտինը չի խուսափի մամուլի հետ շփումից։

«Միևնույն ժամանակ, մենք հուսով ենք, որ նախագահը դեռ հնարավորություն կգտնի զրուցել լրագրողների հետ, նա դա անում է պարբերաբար, այդ թվում՝ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ»,- ասել է Պեսկովը։

Հարցին՝ արդյո՞ք Պուտինը մինչև տարեվերջ հանդես կգա Դաշնային խորհրդին ուղերձով, Կրեմլի խոսնակը պատասխանել է, որ դա «պարզաբանման կարիք ունի»:

2001 թվականից ՌԴ նախագահը մեծ ասուլիսներ է հրավիրում, 2012 թվականից այս միջոցառումներն անցկացվում են դեկտեմբերին։ Պուտինի տարեկան մամուլի ասուլիսը միայն մեկ անգամ է չեղարկվել՝ 2005 թվականին։ Բացի այդ, դրանք տեղի չեն ունեցել 2009-2011 թվականներին՝ կառավարությունում Պուտինի ղեկավարման օրոք։

Ավելի վաղ RBC գործակալությունը հայտնել էր, որ ասուլիսի անցկացման կամ չեղարկման մասին որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով Ուկրաինայի դեմ պատերազմում ստեղծված իրավիճակը։

Տաթև Ֆռանգյան