Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Շարժա միջազգային բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն Աբդալլա Բինխդիմի հետ

Լուրեր

27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
Բոլորը

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը դեկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Շարժա միջազգային բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն Աբդալլա Բինխդիմի հետ։։

Ինչպես հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանն ուղղված մի շարք հարցերի։

Մասնավորապես, ընդգծվել է խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման, սոցիալական բնակարանաշինության, կանանց զբաղվածության տեխնոլոգիական ծրագրերի իրականացման ուղղությամբ փորձի փոխանակման, փորձագիտական աջակցության ու նոր գործիքների ներդրման կարևորությունը։ Քննարկվել է այս ուղղությամբ ԱՄԷ լավագույն փորձի ուսումնասիրությունն ու, ըստ անհրաժեշտության, դրա տեղայնացումը Հայաստանում։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ներդնել անհրաժեշտ ռեսուրսներ՝ նախատեսվող ծրագրերի արդյունավետ իրականացման գործում․ պայմանավորվածություն է ձեռք բերվել խթանել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը։