Եթե ուզում են մեկին սուր ձևով խոցել, ասում են՝ թուրք ես․ Փաշինյանը կարևորեց ատելության խոսքի բացառումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Ցեղասպանության կանխարգելման գլխավոր գործիքը երկխոսությունն է և համագործակցությունը, այդ թվում՝ Բաքվի եւ Ստեփանակերտի միջև»,- այս մասին ընդգծեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում։

Թե ինչ պետք է անել ցեղասպանությունների կանխարգելման համար, Փաշինյանն ընդգծեց, որ պետք է փոխել տարածաշրջանային հարաբերությունների բովանդակությունը․ «Դա պետք է սկսել ամենապարզ բաներից՝ տարածաշրջանում ատելության խոսքի կանխարգելումից, կառավարումից և բացառումից հատկապես պաշտոնական մակարդակում»։

«Իսկապես մեր տարածաշրջանում նաև թշնամությունը պետք է կառավարվի, և դա պետք է սկսել ատելության խոսքի կառավարումից, որը գոյություն ունի մեր՝ առնվազն Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում», – նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանում պետք է  դադարեցնել մարդկանց, այդ թվում՝ քաղաքական մրցակիցներին կամ հակառակորդներին վիրավորելու համար օգտագործել ուրիշ ազգի անուն:

«Հայաստանում կա այդ բանը, օրինակ, եթե ուզում են որևէ մեկին  ամենասուր ձևով խոցել, շատ պարզ ձև կա դրա համար՝ ասել՝ «դու թուրք ես»: Մի մարդ, որը ձեզ հայտնի հանգամանքների բերումով բավականին շատ արժանացել է այդ հասցեագրմանը. ես ինձ վիրավորելու միտում  ունեցող մարդկանց ուզում եմ ասել, որ դրանով իրենք ինձ չեն վիրավորում, որովհետև ես դա վիրավորանք չեմ ընդունում ու ընկալում։

Եվ ընդհարապես այս իրողությունների հետ մենք պետք է առերեսվենք և պետք է աշխատենք փոխել այս իրողությունները։ Պաշտոնական մակարդակում պետք է ասենք, որ չենք ուզում, որ որևէ ազգի անուն օգտագործվի որպես վիրավորանք, և սրանք ցեղասպանության կանխարգելման կարևորագույն գործիքներ են», – նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։