Factor TV-ն հատուկ մրցանակի է արժանացել. 2 անվանակարգում մրցանակ են ստացել մեր լրագրողները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Այսօր մարդու իրավունքների միջազգային օրն է։ Օրվա խորհուրդի շրջանակներում կայացավ «ՀՈԴՎԱԾ 3․ Լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի հիմնական նպատակը մարդու իրավունքների լուսաբանման խթանումն է, մարդու իրավունքների թեմաներով հոդվածների բովանդակության որակի բարձրացումն ու խնդիրների վերհանման զգայուն և ճիշտ մոտեցումների արմատավորումը։

ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումների մասին մշտապես բարձրաձայնող և հիմնախնդիրը հետևողականորեն լուսաբանող Factor TV-ն արժանացավ հատուկ մրցանակի՝ կանանց իրավունքերին վերաբերող թեմաները լուսաբանելու համար։ «Factor TV-ն մրցանակին արժանանում է դատական նիստերը հետևողական լուսաբանելու համար»,- իր խոսքում նշեց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը։

Հատուկ մրցանակի արժանացավ նաև կանանց նկատմամբ բռնությունները հոդվածաշարով լուսաբանող Արման Ղարիբյանը, իսկ Factor TV-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանն արժանացավ լավագույն տեսանյութ անվանակարգի 3-րդ մրցանակի՝ ոստիկանության կողմից քաղաքացիների իրավունքների ոտնահարման մասին տեսանյութի համար։

«Հոդված 3» լրագրողները` հանուն իրավունքների» մրցանակաբաշխությունը կազմակերպվել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Հոդված 3» ակումբի կողմից՝ Հայաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպանատան և «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» (European Endowment for Democracy) աջակցությամբ: