Չինաստանն ու Սաուդյան Արաբիան մտադիր են զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

Չինաստանն ու Սաուդյան Արաբիան մտադիր են զարգացնել համագործակցությունն ու համակարգումը պաշտպանության ոլորտում։ Այս մասին ասված է Ռիադում սաուդա-չինական գագաթնաժողովի արդյունքներով տարածված համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կողմերը վերահաստատել են պաշտպանության ոլորտում համագործակցությունն ու համակարգումը զարգացնելու, կազմակերպված հանցավորության և ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակման մակարդակը բարձրացնելու իրենց մտադրությունը»,- ասվում է փաստաթղթում։

Գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են նաև ամրապնդել համագործակցությունը «վաղ նախազգուշացման, հետախուզության փոխանակման և տեղեկատվական հանցագործությունների դեմ պայքարի» ոլորտում՝ Չինաստանի և Սաուդյան Արաբիայի ընդհանուր շահերին համապատասխանող ձևով։

Բացի այդ, կողմերը կակտիվացնեն համատեղ ջանքերը կոռուպցիայի և փողերի լվացման հետ կապված անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարում։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը չորեքշաբթի ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք։ Հինգշաբթի նա արդեն առանձին բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ-Սաուդի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ։

Սի Ցզինպինը մասնակցել է նաև Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը, ինչպես նաև չինա-արաբական գագաթնաժողովին։ Առկա տեղեկությունների համաձայն՝ Էր-Ռիադում կայանալիք հանդիպումներին հրավիրվել են արաբական երկրների և կազմակերպությունների 30 ղեկավարներ։

Տաթև Ֆռանգյան