Անցյալ տարվա վերջից քննարկվող նախագիծը ինչո՞ւ եք հասցրել այս տարվա վերջին՝ հրատապ ռեժիմով․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ազգային ժողովի արտհերթ նիստում հրատապության կարգով քննարկման է ներկայացվել 11 նախագիծ։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հիմնավոորեց քննարկվող նախագծերի հրատապությունը։

Փոխնախարարն առաջարկեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը քննարկել երրորդը՝ «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծից և Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծից հետո։

«Ես խորապես համոզված եմ, որ ո՛չ ֆրանսիացիների հետ, ո՛չ էլ Ասիական զարգացման բանկի հետ այդ համաձայնագրերը երեկ չեք ստորագրել, որ այսօր առավոտյան եք ներկայացնում Ազգային ժողով։ Կար բավականաչափ երկար ժամանակ։ Ի՞նչն էր պատճառը, որ դուք դա չեք ներկայացրել հերթական նիստերի օրակարգով։

ՆԳՆ ստեղծելու մասին էլ խոսվում էր անցյալ տարի այս օրերին, և 2022թ․ բյուջեի նախագծի մեջ արդեն այդ հարցն արծարծվում էր։ Եկել ենք հասել ենք տարվա վերջին, և հիմա այդ հարցը փորձում ենք բարձրացնել»,- դիմելով Արփինե Սարգսյանին՝ այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Փոխնախարարը պատասխանեց՝ հայտնելով, որ համաձայնագրերը ստորագրվել են 2022 նոյեմբերի 17-ին․ «Հետևաբար այլընտրանք չկար այլ օրակարգով հարցը ներկայացնելու»։

Ինչ վերաբերում է ՆԳՆ-ին, փոխնախարարը նշեց, որ դրա վերաբերյալ քննարկումները սկսվել են նախանցյալ տարի, սկզբնական փուլում այլ մոդել է նախատեսվել, այս տարի նոր մոդել է ներկայացվում, մինչ այդ ներառական քննարկում է իրականացվել։

Մանրամասները՝ տեսանյութում։