ԱՊՀ և ՇՀԿ երկրների պաշտպանության նախարարները կհանդիպեն Մոսկվայում
Քաղաքականություն
08.12.2022 | 15:36Դեկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ և ՇՀԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք Բելառուսի պաշտպանության նախարարության կայքից։
Նշվում է, որ հանդիպման մասնակիցները մտքեր կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության, պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման հարցերի շուրջ, կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։
Տաթև Ֆռանգյան