Արմեն Գրիգորյանը ԱԺ-ում ճեպազրույց է տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Խաղաղության պայմանագրի հետ կապված մենք շարունակում ենք աշխատել, փորձել տեքստը, որ ստացել ենք ադրբեջանական կողմից, մեր նկատառումներով վերադարձնենք Ադրբեջանին և մոտակա շրջանում հանդիպում կազմակերպել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հարցին, թե ինչու լավատեսությունը, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի խաղաղության պայմանագիր կնքել, իրականություն չի դառնում, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Մենք ասում էինք, որ մեր ջանքերը կներդնենք, որպեսզի մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ունենք: Հայաստանը ի դեմս իշխանության իր բոլոր ջանքերը ներդրել է, որպեսզի կարողանանք մինչև տարեվերջ ունենալ այդ պայմանագիրը։ Հիմա ավելի մոտ լինելով տարեվերջին, դժվար է ասել, որ մինչև տարեվերջ կստացվի: Բայց մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ մյուս տարի:
Տեքստի վրա մենք շարունակում ենք աշխատել, տեքստի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցենք Ադրբեջանին»:

Անդրադառնալով հարցին, թե ինչ նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանը, Գրիգորյանը պատասխանեց. «Դրանք տարբեր չեն: Աշխատանքը այսպես է տեղի ունենում. Ադրբեջանը Հայաստանին փոխանցել է խաղաղության պայմանագրի նախնական տեքստ, հիմա 5 կետերը ավելի բացված են․․․ Հայաստանը հիմա այդ տեքստի վրա աշխատում է կամ իր լրացումներն ու փոփոխություններն է կատարում այդ տեքստի վրա և շուտով կփոխանցենք Ադրբեջանին»:

Մանրամասները՝ տեսանյութում։