ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացող հարցեր

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով դեկտեմբերի 7-10-ը եռօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում է:

Դատախազության Հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Հայաստանի գլխավոր դատախազը հանդիպել է ՌԴ գործընկերոջը և քննարկել երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Իգոր Կրասնովին հրավերի ու ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել երկու երկրների իրավապահ կառույցների միջև առկա փոխգործակցության մակարդակը:

Անդրադառնալով միջազգային իրավական համագործակցությանը՝ Աննա Վարդապետյանը շեշտել է, որ հանցավորության դեմ պայքարում Ռուսաստանի գլխավոր դատախազությունը շարունակում է մնալ Հայաստանի վստահելի գործընկերը:

ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ևս մեկ անգամ շնորհավորել է Աննա Վարդապետյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ պատրաստակամ են խորացնել երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությունը՝ կոռուպցիայի, փողերի լվացման, ապատեղեկատվության, կիբերհանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ:

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, որոնք հիմնականում վերաբերել են իրավական փոխօգնությանը, արտահանձնման ոլորտներում համագործակցությանը և այլն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների իրավապահ կառույցների միջև գործող համագործակցության փաստաթղթերին և ընդգծվել, որ դրանք երաշխիք են դատախազությունների միջև հարաբերությունների զարգացման համար։ Այդ համատեքստում Աննա Վարդապետյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են ՀՀ և ՌԴ դատախազությունների 2023-2024 թվականների համագործակցության ծրագիրը:

Հանդիպման ավարտին Հայաստանի գլխավոր դատախազ Վարդապետյանը Իգոր Կրասնովին 2023 թվականի հուլիսին հրավիրել է Երևան՝ մասնակցելու

Հայաստանի դատախազության 105-ամյակին նվիրված տոնակատարությանը։ Իր հերթին Իգոր Կրասնովն Աննա Վարդապետյանին 2023 թվականին հրավիրել է մասնակցելու Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումին: