Ադրբեջանցիների խումբը կրկին Արցախում է. հայկական կողմից արձագանք դեռ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.06.2026 | 11:50
Փաշինյանը՝ Կիրիենկոյի գրասենյակի կողմից ՀՀ ընտրություններին միջամտելու փորձերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:38
Գագիկ Ծառուկյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:36
Սամվել Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:24
Էհ, հանուն Հայաստանի Հանրապետության. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:20
50%-ից ավելի են խորհրդարան անցնելու մեր շանսերը. Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:14
Էլինա Ավանեսյանը պարտվել է կիսաեզրափակիչում
07.06.2026 | 11:07
Ֆրանսիայում ասում էին` ՌԴ-ից կապվել և ճնշում են գործադրել` գալ և կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկել. Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:44
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:42
Գրիչ չի կարելի օգտագործել. եթե նշում եղավ, քվեաթերթիկն անվավեր կհամարվի. Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:38
Գիշերը ձերբակալված հանձնաժողովի քարտուղարն ու նախագահները Գյումրիի տեղամասերից են
07.06.2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանցիների խումբն այսօր բնապահպանական խնդիրներ քննարկելու պատրվակով կրկին Արցախ է ուղևորվել․ ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր հայտնեցին, որ, այսպես կոչված, մոնիթորինգային խումբն Իվանյան համայնքում է, մեջբերենք՝ «ռուս խաղաղապահների հետ քննարկելու Արցախի հանքերի շահագործման հետ կապված հարցեր»։ Թե կոնկրետ ի՞նչ նպատակ են հետապնդում այս քննարկումները և կա՞ն, արդյոք, հայկական կողմից ներկայացուցիչներ, որոնք ներգրավված են գործընթացում, պարզ չէ։

Իվանյան համայնք ադրբեջանական խմբի այս այցին նախորդել էր դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիների, իբր, բնապահպանական պատճառաբանությամբ Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը։ Այն բացվեց ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների միջև մի քանի ժամ տևած բանակցությունների արդյունքում։ Հայաստանի իշխանությունը պաշտոնապես չարձագանքեց այս միջադեպին։

Ազգային ժողովի նախագահը հիշեցնում է՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, մինչդեռ, պնդում է՝ իշխանության նմանատիպ հայտարարությունները հերթական անգամ փաստում են՝ նրանք ամբողջությամբ ձեռքերը լվացել են Արցախից։

Թե՛ այսօրվա դրվագը Իվանյան համայնքում, թե՛ Արցախում շահագործվող հանքերը փակելու պահանջով Շուշի-Քարին տակ խաչմերուկում Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի փակման հետ կապված միջադեպը, ըստ ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի, հեռահար նպատակ ունի․ փակելով Լաչինի միջանցքը՝ հասնել «Զանգեզուրի միջանցքի» բացման։

Առանց այսօրվա դրվագին անդրադառնալու՝ Լաչինի միջանցքի փակմանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ եթե այն փակ մնար, դա կլիներ նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում։

Ի դեպ, բնապահպան ներկայացող ադրբեջանցիներին այսօր ուղեկցել են նաև լրագրողներ, որոնց թույլ չի տրվել մտնել ռուս խաղաղապահների վերահսկողության գոտի։ Ինչպես երևում է հրապարակված կադրերից՝ նրանց և ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի միջև միջադեպ է գրանցվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան