ՀԱՊԿ օգնության ընդունումը առանց հստակ գնահատականների կնշանակի հաստատված ստատուս-քվոյի ընդունում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
Բոլորը

«Մեր ակնկալիքը եղել է երկու բան: Առաջինը՝ ֆիքսել, թե ՀՀ-ում որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին: Սա սկզբունքային հարց է ճիշտ հարաբերություններ կառուցելու համար: Երկրորդ ակնկալիքը եղել է տեղի ունեցածին հստակ քաղաքական գնահատական տալը»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին ու Հայաստանի ակնկալիքներին:

«Հիմա այս համատեքստում շատ շեշտվում է, որ օգնության է եղել, և մենք հրաժարվել ենք ինչ-որ օգնությունից: Սա շատ կարևոր է պարզաբանել։ Այնտեղ կա մի տող՝ ցուցաբերել օգնություն, այդ թվում՝ ռազմատեխնիկական՝ ՀՀ-ին: Նախ պարզ չէ, թե ի՛նչ օգնություն է առաջարկվում:
Երկրորդը՝ այդ օգնության ընդունումն առանց հստակ գնահատականների, կնշանակի անուղղակի և նույնիսկ ուղղակի ընդունում այն ստատուս քվոյի, որ հաստատված է մեր սահմաններում:

Առանց հստակ գնահատականի ընդունել մոնիթորինգի առաքելություն ՀԱՊԿ-ից այդ տարածքում, կնշանակի ուղղակի ֆիքսել ու համակերպվել ստատուս քվոյի հետ:

Օրինակ՝ Պրահայում տեղի ունեցավ, որ կողմերը հստակ արձանագրում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա, որից հետո հնարավոր եղավ ԵՄ դիտորդական առաքելության գործուղումը ՀՀ»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։