Քաղաքապետարանը որոշել է Երևանի փողոցներից հեռացնել թեղիները և դրանք փոխարինել նոր ծառատեսակներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 13:09
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հույս ունի, որ Արթուր Օսիպյանի շուրջ ծագած խնդիրը հանգուցալուծման կհասնի։ Factor TV-ի «ինչպե՞ս» հարցը մնաց անպատասխան, Գրիգորյանը միայն վստահեցրեց, որ ծանոթ են խնդրին, աշխատում են այդ ուղղությամբ և հույս ունեն, որ լուծում կգտնվի։ Հիշեցնենք, որ վարչապետի հետ բանավեճից հետո կալանավորված Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել մայիսի 21-ին: Հացադուլը դադարեցնելու նրա պահանջը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի։ Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Արթուր Օսիպյանը մարտի 22-ին Ֆեյսբուքի իր էջում վարչապետի հասցեին բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է արել, իսկ մայիսի 18-ին Արաբկիրում խոչընդոտել է Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի նախընտրական քարոզչության ընթացքը։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել երեք հոդվածով՝ վարչապետի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու, խուլիգանության և նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու համար։
07.06.2026 | 13:06
Առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիր ուժը իրավունք կունենա վարչապետի թեկնածու առաջադրել․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 12:59
Կիբերհարձակումները կարող են սկսվել ընտրության հաջորդ օրը՝ որպես պատժամիջոց․ Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 12:58
Royal Flora Holland-ն իր շուկան բացում է Հայաստանից ծաղիկ արտադրողների համար. Նիդերլանդների ԱԳ նախարար
07.06.2026 | 12:49
Թուրքական ազգանունով անձը գրանցված է Երևանի Էրեբունի շրջանի ընտրատեղամասերից մեկում
07.06.2026 | 12:35
ՌԴ հայկական գործարար խորհրդի փոխնախագահը ձերբակալվել է ընտրողներին ՀՀ անվճար տեղափոխելու խոստման գործով
07.06.2026 | 12:24
«Ասպարեզ»-ը Գյումրու ընտրատեղամասում քվեարկության գաղտնիության խախտում է արձանագրել
07.06.2026 | 12:18
Ժամը 11։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14,48%-ը․ ԿԸՀ
07.06.2026 | 12:14
Էնքան ասեց՝ խաղաղություն, վերջը Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ բերեց․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 12:08
Ռոբերտ Քոչարյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 12:07
Չեն թողնում ID քարտովս քվեարկեմ. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 12:02
Կուտակում 6/23 ընտրատեղամասում. հանձնաժողովի նախագահն ասում է՝ ընտրողները նոր եկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:57
Այս ընտրությունները պատմական նշանակություն ունեն. որոշում ենք այսօր մեր ապագան. Թաթոյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:50
Փաշինյանը՝ Կիրիենկոյի գրասենյակի կողմից ՀՀ ընտրություններին միջամտելու փորձերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:38
Գագիկ Ծառուկյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը մտադիր է մայրաքաղաքի բոլոր թեղիները փոխարինել այլ ծառատեսակներով։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը փորձում է հիմնավորել, թե ինչու են որոշել գնալ այս քայլին։ Ըստ Արմեն Բեգոյանի՝ այդ ծառերի կենսունակությունը սպառված է։

Արմեն Բեգոյանը մի կողմից խոսում է թեղիներն այլ ծառատեսակներով փոխարինելու մասին, մյուս կողմից՝ քաղաքապետարանի աշխատակիցները Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում ցուրտ ձմռանն ընդառաջ էտում էին հենց թեղիները։ Ընդ որում, բնապահպանների գնահատմամբ՝ իրականացվող խորը էտը կարող է վնաս հասցնել ծառերին։ Բեգոյանը, մինչդեռ, պնդում է՝ թեղին որտեղից էլ կտրես, արագ կաճի։

Թեղիների փոխարինման գործընթացը կմեկնարկի գարնանը։ Մայթեզրերին թեղիների փոխարեն կտնկվեն սոսիներ, թխկիներ, կաղնիներ։ Այդ ծառերի տնկիները, ըստ քաղաքապետարանի ներկայացուցչի, ունենալու են 5․5 սմ հաստություն և, ինչպես պաշտոնյան է վստահեցնում, տնկելուց անմիջապես հետո իրենց ֆունկցիոնալությունը կդրսևորեն: Առաջինը կհեռացվեն Սայաթ-Նովա պողոտայի թեղիները։

Թեղիները փոխարինելու գործընթացը «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը խնդրահարույց է համարում։ Նրա խոսքով՝ նախ խնդիր է այն, որ չկա հստակ ծրագիր, թե ինչպես է այդ գործընթացն իրականացվելու, բացի այդ, Զարաֆյանի համոզմամբ, այս հարցի շուրջ լայն հանրային քննարկում պետք է իրականացվի։

Բնակիչներին կանաչապատ Երևան խոստացած քաղաքային իշխանությունը, փաստորեն, լայնածավալ կանաչապատման աշխատանքների փոխարեն՝ ծրագրում է հեռացնել  կանգուն կանաչ ծառերը և դրանց փոխարեն տնկել նորերը, որոնց աճի համար տարիներ կպահանջվեն։ Իսկ մայրաքաղաքի այլ հատվածներում տնկված ծառերն ու թփերը, ըստ բնապահպանի, չեն կարող ապահովել ավելի կանաչ Երևանի՝ քաղաքային իշխանության խոստման ապահովումը։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախագահը, սակայն, պնդում է, որ վերջին 4 տարվա ընթացքում Երևանի տարածքում ավելացնելու են շուրջ 60 հեկտար կանաչապատ տարածք։ Դրանք հիմնականում անտառ-տնկարկներ են լինելու։

Պաշտոնյան, սակայն, այդպես էլ չի նշում, թե որքան տարածք է կանաչապատվել անցած տարվա ընթացքում։ Բնապահպան Ինգա Զարաֆյանը նկատում է՝ Երևանում ավելանում են ոչ թե կանաչապատ տարածքները, այլ շինարարական հարթակները։ Ընդ որում՝ խախտվում են շինարարական մի շարք նորմեր և քաղաքային իշխանությունը դրա դեմ որևէ քայլ չի անում։

Վերադառնալով թեղիների փոխարինմանը՝ քաղաքապետարանը ծառատեսակների ձեռքբերման առաջին փուլի համար արդեն մրցույթ է հայտարարել, ծրագրի համար կծախսվի մոտ 200 մլն դրամ։ Թե ինչ ժամկետներում մայրաքաղաքի թեղիներն ամբողջությամբ կփոխարինվեն այլ ծառատեսակներով, դեռևս հայտնի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Խաչատրյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: