Մհեր Արղամանյանն ինքնաբացարկ է հայտնել Բորիս Բախշիյանի գործով

Լուրեր

02.05.2024 | 10:06
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
02.05.2024 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
02.05.2024 | 09:57
Դատավոր Վահե Դոլմազյանը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել
02.05.2024 | 09:45
Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
02.05.2024 | 09:35
Ճանապարհին բողոքի ակցիա իրականացնող 30 կիրանցեցի է բերման ենթարկվել
01.05.2024 | 23:43
Կիրանցում ունենք սահմանազատման ենթակա 11 կետ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:37
Աստվածաշունչն ասում է՝ ամենայն իշխանություն Աստծուց է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:32
Լեգիտիմությունը շատ ավելի լավ երաշխավոր ա, քան վատ երաշխավորը, անգամ՝ լավ երաշխավորը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:30
Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:30
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպության անվանելու համար հայտնվել է իշխող ուժի քննադատության թիրախում
01.05.2024 | 23:24
Մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:13
Էդ ֆորպոստացումը դրսից ա՞ տեղի ունենում, թե ներսից. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:02
Սահմանի վրա մենք ՊՆ դիրքեր չենք ունենալու. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:00
Շվեդիայի ոստիկանությունը խոսել է «Եվրատեսիլ»-ին սպառնացող վտանգների մասին
01.05.2024 | 22:48
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանն ինքնաբացարկ է հայտնել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի գործով։ Այս մասին տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին Վերաքննիչ դատարանից։

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանին արդարացնելու դեմ բողոքի գործը  Վերաքննիչ դատարանում մակագրվել է դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին, իսկ դատարանի կազմի դատավորներից մեկը Մհեր Արղամայանն էր։ 

Վերջինս դատավոր Դավիթ Արղամանյանի հայրն է, իսկ Դավիթ Արղամանյանն այն անձն է, որը նախաքննության ընթացքում կայացրել է Բորիս Բախշիյանին կալանավորելու որոշումը։

Երբ Դավիթ Արղամանյանը քննում էր Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը, դատարանի դիմաց բողոքի ակցիաներ էին իրականացվում։ Քաղաքացիները համոզմունք էին հայտնում, որ դատավոր Բախշիյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական դրդապատճառներով է սկսվել՝ ոչ իշխանահաճո որոշումներ կայացնելու համար։ Նրանք ընդգծում էին, որ Դավիթ Արղամանյանը ակտիվորեն մասնակցել է 2018 թվականին իշխանափոխության պահանջով սկսված բողոքի ակցիաներին, ավելին՝ երթերի ժամանակ առջևում թմբուկ զարկողներից է եղել, և չի կարող այժմ անաչառորեն քննել դատավոր Բախշիյանի վերաբեյալ գործը։

Բացի այդ՝ Բորիս Բախշիյանը Դավիթ Արղամանյանի կայացրած որոշման հետևանքով կալանավորվելուց հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Արղամանյանի վերաբերյալ՝ հայտնելով, որ դատավորն իրեն ակնհայտ ապօրինի է կալանավորել, և այժմ, փաստորեն, Մհեր Արղամանյանը պետք է քններ  մի անձի վերաբերյալ գործ, որը որդու դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

«Դատալեքս»  դատական տեղեկատվական համակարգում դեռևա տեղադրված չէ Արղամանյանի՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ որոշումն, ուստի դրա հիմնավորումները մեզ հայտնի չեն, , սակայն, հաշվի առնելով, որ նա ինքնաբացարկ է հայտնել, կարող ենք եզրակացնել, որ դատավորը համարել է, որ չի կարող անկողմնակալ դիտորդի մոտ լինել  անաչառ դատարան կամ երևալ այդպիսին։

Հիշեցնենք, որ դատավոր Բախշիյանը մեղադրվում էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին՝ Նվեր Մկրտչյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ։ Մկրտչյանը չի ներկայացել այս գործով նշանակված դատական նիստերից մեկին՝ թեև պատշաճ ծանուցված է եղել։ Նրա պաշտպան Յուրա Ավայանը դատարանին հայտնել է, թե անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով նիստին ներկայանալ չի կարող, իսկ Մկրտչյանը դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ իր պաշտպանը չի ներկայանալու, ինքն էլ չի ցանկանում առանց նրա ներկայանալ։ Նիստին ներկայանալն ամբաստանյալի պարտականությունն է, ուստի՝ դատավոր Բախշիյանը որոշել է Մկրտչյանի նկատմամբ ավելի խիստ խափանման միջոց կիրառել ու նրան կալանավորել։ Դատարանի այս որոշումը Դատախազությունը համարել է ակնհայտ ապօրինի, որի համար քրեական հետապնդում է սկսվել Բախշիյանի նկատմամբ։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Լուսինե Սեփխանյանի, քննելով Բախշիյանի վերաբերյալ գործը, սեպտեմբերի 28-ին որոշել է նրան արդարացնել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ինչի հետ Դատախազությունը համաձայն չէ։

 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքով վերջինս պահանջում է բեկանել Բախշիյանին արդարացնելու վերաբերյալ դատավճիռը, նրան մեղավոր ճանաչել ու որպես պատիժ նշանակել հանրային ծառայության պաշտոններ և հանրային պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն՝ մեղմացնել նշանակված պատիժը և վերջնական պատիժ սահմանել հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 4 տարի ժամկետով։ Գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև Բորիս Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Պաշտպանը համարում է, որ Բախշիյանը պետք է արդարացվեր ոչ թե արարքում հանցակազմի բացակայության հիմքով, այլ հանցադեպի բացակայությամբ, այսինքն՝ ըստ պաշտպանական կողմի՝ առհասարակ հանցագործության դեպք տեղի չի ունեցել, և ոչ թե Բորիս Բախշիյանի արարքում չկա հանցագործության հատկանիշ։ Բացի այդ՝ պաշտպանը համարում է, որ տեղի են ունեցել քրեադատավարական նորմերի էական խախտումներ, և պահանջում է դրանք արձանագրել, ինչպես նաև հաստատել այն հանգամանքը, որ Բորիս Բախշիյանի որոշմամբ կալանավորված Նվեր Մկրտչյանի պաշտպան Յուրի Ավայանի ցուցմունքը գործով թույլատրելի ապացույց լիներ չէր կարող։

 

Արաքս Մամուլյան