Ով է զինդատախազի նորանշանակ տեղակալը․ մանրամասներ Հովհաննես Քոչարյանի կենսագրությունից

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, Գլխավոր դատախազությունը հայտնեց կադրային նոր նշանակումների մասին։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններից մեկով Հովհաննես Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում։ Factor.am-ը ներկայացնում է Հովհաննես Քոչարյանի կենսագրության ու մասնագիտական գործունեության ուշագրավ մանրամասները։

Հովհաննես Քոչարյանը պետական համակարգում աշխատանքի երկար տարիների փորձ ունի, բացի այդ՝ զբաղվել է փաստաբանական, գիտամանկավարժական գործունությամբ։

1995 թվականին ավարտել է ՀՀ ՆԳՆ միլիցիայի բարձրագույն դպրոցն ու նույն թվականից աշխատել որպես ՆԳՆ բարձրագույն դպրոցի պետական-իրավական առարկաների ամբիոնի դասախոս։ 1997 թվականից մինչև 2000 թվականը Քոչարյանը եղել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցի սահմանադրական, մունիցիպալ և վարչական իրավունքի ամբիոնի դասախոս, 2000-2002 թթ-ին՝ ՀՀ ՆԳՆ ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ:

2002 թվականից Հովհաննես Քոչարյանն աշխատել է ՆԳՆ իրավական ապահովման վարչությունում, զբաղեցրել է իրավական ակտերի մշակման բաժնի պետի, ապա՝ վարչության պետի տեղակալի, իրավական ակտերի մշակման և փորձաքննության բաժնի պետի պաշտոնները:

2006 թվականին Հովհաննես Քոչարյանին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2008-2011 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության իրավական ապահովման վարչության պետի պաշտոնը։

2009-2013 թվականներին համատեղության կարգով դասավանդել է ՀՀ ոստիկանության ակադեմիայում: 2011-2012 թվականներին եղել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի ուսումնական և գիտական աշխատանքների գծով տեղակալ:

2012-2013 թվականներին աշխատել է որպես ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ։ 2013 թվականին Քոչարյանն ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

2013 թվականից մինչև 2015 թվականը Հովհաննես Քոչարյանը զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։ Այս շրջանում նա, որպես պաշտպան մասնակցել է 2013 թվականի նոյեմբերի 5-ին տեղի ունեցած բախումների գործով՝ Շանթ Հարությունյանի և ընկերների դատավարությանը։ Նիստերի ընթացքում նա առաջ էր քաշել այն պնդումը, թե Երևանի Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանի, ընկերների և ոստիկանների միջև բախումները հրահրել են ոստիկանները։
Շուրջ երկու տարի անց Քոչարյանը կրկին անցել է պետական ծառայության․ ՀՀ ոստիկանության պետի 2015 թվականի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, իսկ 2016 թվականի դեկտեմբերին՝ ՀՀ ոստիկանության շտաբի պետ և պաշտոնավարել մինչև 2018 թվականի մայիս ամիսը։ Այս շրջանում Քոչարյանը նաև եղել է դատարանում ոստիկանության ներկայացուցիչը Youtube-ով հեռարձակվող SOS հաղորդաշարի վարող և համահեղինակ Վիլեն Գաֆեյջյանի դեմ ներկայացված հայցի գործով։ Հիշեցնենք, որ դատարան հայցադիմում ներկայացրած ոստիկանները պնդում էին, որ հաղորդաշարի հաղորդումներից մեկով արատավորվել է իրենց պատիվն ու արժանապատվությունը։

2017 թվականին Քոչարյանը եղել է Ոստիկանության ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում, երբ «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա վիճարկվում էր «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշումը։

Հեղափոխությունից հետո ոստիկանության պետ նշանակված Վալերիյ Օսիպյանի հրամանով Քոչարյանը 2018-ի մայիսին նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ: Շուրջ մեկ տարի անց՝ 2019-ի հոկտեմբերին, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այդ ժամանակ վարչապետի մամուլի խոսնակ եղած Վլադիմիր Կարապետյանը լրատվամիջոցներին հայտնել էր որ Քոչարյանը աշխատանքից ազատվել է՝ քաղաքական հայտարարություն անելու համար։

«Վարչապետը բազմիցս նշել է, որ Ոստիկանության, Զինված ուժերի ծառայողները պետք է զերծ մնան քաղաքականությունից և չանեն հայտարարություններ, որոնք ունեն քաղաքական բնույթ», -պարզաբանել էր Կարապետյանը: Ազատման դիմում գրելուց մեկ օր առաջ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում դեմ էր արտահայտվել Ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների պաշտոնը քաղաքական դարձնելու օրինագծին, որն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել էր։

«Նախ եկեք փոփոխությունների նախագիծը չհամարենք բարեփոխումների նախագիծ: Ես հեռու եմ այդ մտայնությունից: Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Նախագիծը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ, դա նախագիծ է, որը իրավիճակային լուծումներ է առաջարկում: Իհարկե, կիսում եմ նաև հեղինակի կարծիքը, որ ոստիկանական առկա պաշտոններն ավելի շատ քաղաքական ազդեցությունների հակվածություն ունեն: Այդ մասով, կարծում եմ, ճշմարտություն կա, բայց դա արձանագրելով ու գնահատելով, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այլ լուծումներ էին պետք: Սա Ոստիկանության դիրքորոշումն է»,- ասել էր Հովհաննես Քոչարյանը։

Նշենք, որ պաշտոնից ազատվելուց հետո Հովհաննես Քոչարյանը կիկին զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։ Վերջին շրջանում նա հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի գործով։ Քոչարյանը դեռ մինչև երեկ Նորայր Փանոսյանի պաշտպանն էր։ Այս գործով դատական նիստերից մեկի ժամանակ Քոչարյանը հույս էր հայտնել, որ դատախազությունում կգտնվի գեթ մեկ սպա, ով կգա ու կհրաժարվի մեղադրանքից։

Քոչարյանը եղել է նաև Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի պաշտպանը։

Հավելենք, որ Հովհաննես Քոչարյանը 2016 թվականին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և այլ նախարարությունների գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով: Նա մի շարք օրենքների հեղինակ է։

Արաքս Մամուլյան