Մունդիալ-2022. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Շվեյցարիային և քառորդ եզրափակչում է

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի վերջին խաղում Պորտուգալիայի ազգային ընտրանին մրցեց Շվեյցարիայի հավաքականի դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալ-Դայեն քաղաքի «Լուսաիլ» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին երկու թիմերը հավասարապես փոխանակվում էին գրոհներով, սակայն ավելի հաջողակ գտնվեցին պորտուգալացիները։ 17-րդ րոպեին սուր անկյունից կատարած հրաշալի հարվածով հաշիվը բացեց Գոնսալո Ռամուշը: Խաղի 33-րդ րոպեին Պորտուգալիան օգտագործեց նաև ստանդարտ դիրքը և կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Պեպեն:

Շվեյցարիան մրցակցին ոչինչ չէր կարողանում առաջարկել: Առաջին կեսն ավարտվեց պորտուգալացիների առավելությամբ՝ 2-0 հաշվով, իսկ

երկրորդ կեսի մեկնարկում նրանք բաց չթողեցին հաշիվը եռապատկելու հնարավորությունը: Դուբլի հեղինակ դարձավ Գոնսալո Ռամուշը:

Պորտուգալիան քարը քարին չթողեց Շվեյցարիայի պաշտպանությունից և շատ արագ խփեց նաև 4-րդ գնդակը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Ռաֆայել Գերեյրուն: Շվեյցարիան հեղինակության գնդակը խփեց անկյունայինի խաղարկումից հետո: Գոլն իր ակտիվում գրանցեց Մանուել Ականջին:

Սակայն պորտուգալացիները շատ արագ փշրեցին շվեյցարացիների փոքրիկ հույսն անգամ․ Գոնսալո Ռամուշը բաց չթողեց իր հնարավորությունը 67-րդ րոպեին` դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Գոնսալու Ռամուշը դարձավ Մունդիալ-2022-ում հեթ-տրիկ ձևակերպած առաջին ֆուտբոլիստը։

Հանդիպման ավելացված ժամանակում էլ իր թիմի 6-րդ գոլը խփեց Ռաֆաել Լեաուն:

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկված չէր թիմի մեկնարկային կազմում և փոխարինման մտավ 73-րդ րոպեին։ Նա նաև գոլի հեղինակ դարձավ, սակայն գոլը չարձանագրվեց, քանի որ պորտուգալացի հարձակվողը խաղից դուրս վիճակում էր։

Պորտուգալիա-Շվեյցարիա` 6:1:

Քառորդ եզրափակիչում Պորտուգալիան կխաղա Մարոկկոյի դեմ: Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին: