Ուկրաինական զորքերն առաջ են շարժվում Խարկովի մարզում․ ռուսական բանակին դեռ չի հաջողվել շրջապատել Բախմուտը

Լուրեր

16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
Բոլորը

Ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին իր հերթական զեկույցում Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) գրում է, որ Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է ազատագրել մի քանի բնակավայրեր Խարկովի մարզի մի փոքր հատվածում, որը շարունակում էր մնալ ռուսական բանակի վերահսկողության տակ։

Միևնույն ժամանակ, ռուս զինվորականները, ըստ ISW-ի, որոշ աննշան առաջխաղացում են գրանցել Բախմուտի մերձակայքում, սակայն մինչ այժմ չի հաջողվել հասնել քաղաքը շրջափակելու իրենց առաջնային նպատակին: Ամերիկացի փորձագետները գրում են Լուգանսկի շրջանի Սվատովո քաղաքի մոտ տեղի ունեցած մարտերի մասին։ Այս կարևոր տրանսպորտային հանգույցը դարձել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր նպատակներից մեկը Խարկովի մարզի ազատագրումից հետո։ Հղում անելով Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներին՝ ISW-ն հայտնում է, որ ռուս զինվորականները երեք բնակավայրերի մոտ գնդակոծել են ուկրաինական դիրքերը Սվատովոյից մոտ 50 կմ և միջպետական սահմանից 15 կմ հեռավորության վրա, ինչը վկայում է ուկրաինական բանակի որոշակի առաջընթացի մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև ակամա խոստովանել է, որ ուկրաինացի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Կիսլովկա գյուղը (գտնվում է Սվատովոյից 25 կիլոմետր հեռավորության վրա), քանի որ հայտարարել է, որ այնտեղ հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարական կետին, ասվում է զեկույցում։ Ինչ վերաբերում է Բախմուտի մերձակայքում տիրող իրավիճակին, ապա այնտեղ շարունակվում են ամենակատաղի մարտերը։