ԵՄ-ն Բալկանյան երկրներին կոչ է արել հետևել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությանը

Լուրեր

16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
Բոլորը

Եվրամիությունը կոչ է արել Արևմտյան Բալկանների երկրներին՝ հետևել Ռուսաստանի նկատմամբ համայնքի պատժամիջոցների քաղաքականությանը։ Այս մասին ասված է ԵՄ-Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում, որը տարածվել է երեքշաբթի Բրյուսելում, գրում է ՏԱՍՍ-ը։

«ԵՄ-ի հետ միասնությունը գործընկերների ռազմավարական կողմնորոշման հստակ նշան է», հատկապես ուկրաինական հակամարտության լույսի ներքո։ «Ապագայի ընդհանուր տեսլականը ներառում է փոխադարձ պատասխանատվություն և ընդհանուր արժեքներ: Երբ մենք խորացնում ենք մեր համագործակցությունը գործընկերների հետ, մենք խրախուսում ենք նրանց արագ և կայուն առաջընթաց գրանցել ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը լիարժեք համապատասխանելու ուղղությամբ, ներառյալ՝ ԵՄ սահմանափակող միջոցները»,- նշված է փաստաթղթում։

Հռչակագրում ասվում է նաև, որ ԵՄ-ն «հարգանքի տուրք է մատուցում ​​Արևմտյան Բալկանյան այն գործընկերներին, որոնք արդեն ցուցադրում են իրենց ռազմավարական նվիրվածությունն այս հարցում՝ լիովին համապատասխանելով ԵՄ արտաքին քաղաքականությանը, նաև խրախուսում մյուսներին՝ հետևել նրանց օրինակին»:

Աղբյուրը նշում է, որ վերջին պարագայում խոսքը Սերբիայի մասին է, որը Եվրամիությանն անդամակցության թեկնածու երկիր է, սակայն հրաժարվում է միանալ Ռուսաստանի դեմ Բրյուսելի պատժամիջոցների քաղաքականությանը։