Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կամ սադրանք «ընդհանուր մարտահրավեր է համարվելու»

Լուրեր

30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
Բոլորը

Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կամ սադրանք՝ անկախ դրա աղբյուրից, կճանաչվի որպես ընդհանուր մարտահրավեր եղբայրական երկրների ճանապարհին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Բաքվի մերձակայքում գտնվող Պերեքիշկուլ զորավարժարանում «Եղբայրական բռունցք» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասնակիցներին դիմելով, գրում է Անադոլու գործակալությունը:

Նրա խոսքով՝ Անկարան և Բաքուն «ընդհանուր են համարում և՛ բարեկամներին, և՛ թշնամիներին»։ Սրանում թող ոչ ոք չկասկածի, ընդգծել է թուրք նախարարը, որն Ադրբեջանում է Թուրքիայի Զինված ուժերի ԳՇ պետի և ԶՈՒ հրամանատարների ուղեկցությամբ։

Հուլուսի Աքարն Ադրբեջանը Թուրքիայի համար հարազատ և եղբայրական երկիր է անվանել։

«Համաշխարհային հանրությունն ականատես եղավ մեր միասնությանը 44-օրյա պատերազմի ընթացքում»,- ընդգծել է թուրք նախարարը։

Նա կոչ է արել «փակել տարածաշրջանում առկա հակասությունների և ատելության էջն ու սկսել կառուցել ընդհանուր ապագա՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի հարգման վրա»։ Աքարը բարձր է գնահատել Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումը, որոնց «հայտարարությունները բազմիցս հնչեցրել են հստակ ուղերձ տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման համար»։

«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Հայաստանն անպատասխան չի թողնի Թուրքիայի և Ադրբեջանի խաղաղության ձեռքը»,- հայտարարել է Աքարը։

Թուրք նախարարը մատնանշել է Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունների, այդ թվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը։

Տաթև Ֆռանգյան