Ընդդիմությունը կտավների առումով պրոբլեմ չունի՝ հատկապես թանկարժեք․ Վիգեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Ընդդիմությունը կտավների առումով պրոբլեմ չունի՝ հատկապես թանկարժեք։ Եվ դա յուրաքանչյուր մարդու իրավունքն է՝ ինչ ունենալ։ Ազգային ժողովի նիստում եկամուտների համընդհանուր հայտարարագրման հարցի քննարկման ժամանակ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Նշենք, որ աանդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի դիտարկմանը, թե մարդը կարող է 100 հազար դրամ ստանալ, բայց տանը Սարյանի կտավ ունենալ, նույն խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն արձագանքեց․ «Հո մարդիկ կրակը չե՞ն ընկել, որ տանը կտավ ունեն»։ Պատգամավորն ընդգծեց, որ համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը գործիք է, որը պետք է ծառայի որոշակի նպատակների, և հորդորեց այլ հիմնավորումներով առաջնորդվել։

Իր ելույթում «Քաղաքացիական պայմանագիր» խմակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, կարևորելով սոցիալական համերաշխությունը, նշեց, որ այն չպետք է դիտարկել որպես կուլակաթափության հոմանիշ։ Բադալյանը հիմնավոր համարեց Բաբկեն Թունյանի կողմից նախագծի հիմնավորումը՝ թանկարժեք կտավի օրինակը բերելով:

Նիստը նախագահող ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հեգնանքով ափսոսանք հայտնեց, որ ընդդիմությունը չի մասնակցում քննարկմանը՝ նշելով, թե նրանք թանկարժեք նկարների վերաբերյալ ասելիք կունենային:

Վիգեն Խաչատրյանը, անդրադառնալով քննարկվող նախագծին, ընդգծեց, որ հարկ չվճարելը գողություն է բոլորից։
Նրա դիտարկմամբ՝ բոլորը չեն կարող սոցիալապես հավասար ապրել, բայց լավ ապրելու հնարավորություն պետք է ունենան բոլորը․ սա է սոցիալական արդարության պահանջը։

Մանրամասները՝ տեսանյութում։