«Դասարվեստ» կրթամշակութային ծրագրի շրջանակում բարձրարվեստ ստեղծագործություններ են ցուցադրվել ՀՀ մարզերում և համայնքներում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը 2022 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին իրականացրել է «Դասարվեստ» կրթամշակութային ծրագիրը:

Ծրագրի շրջանակում ՀՀ 10 մարզերի դպրոցներում աշակերտներին ներկայացվել են բարձրարվեստ ստեղծագործություններ: Ծրագիրն աշակերտներին բացառիկ հնարավորություն է տվել ծանոթանալու Հայաստանի ազգային պատկերասրահի գործունեությանը, կառուցվածքին, թանգարանային առարկա հասկացությանը, վերջինիս անվտանգության ու պահպանման հատուկ կանոններին, ինչպես նաև թանգարանի կարևորագույն բաղկացուցիչ հանդիսացող ֆոնդապահոցներում առկա լավագույն ցուցանմուշներին:

Տեղեկացնենք, որ ծրագրում ընդգրկված էին 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի հայկական կերպարվեստի առանցքային հեղինակների ստեղծագործությունները: Իրականացվել են մի քանի թեմատիկ ծրագրեր տարբեր տարիքային խմբերի համար` մատչելի լեզվով ու համապատասխան գործիքակազմով. կրտսեր խումբ (1-5 դասարաններ)` «Հեքիաթների աշխարհում», միջին խումբ (5-9 դասարաններ)` «Ճարտարապետության գաղտնիքները», «Ազգային էպոս», ավագ խումբ (9-12 դասարաններ)` «Փորագրանկարչության գաղտնիքները», «Բեմանկարչության արվեստը», «Ծովի տարերքը»:

Յուրաքանչյուր թեմատիկ ծրագրի շրջանակում ներկայացվել են համապատասխան ստեղծագործություններ, կազմակերպվել են կրթական ծրագրեր և դասախոսություններ, որոնք վարել են պատկերասրահի լավագույն մասնագետներ Մարինա Հակոբյանը, Սամվել Հովհաննիսյանը, Հասմիկ Բադալյանը:

Ծրագիրն իրականացվել է երկու փուլով. առաջինը՝ մայիս, իսկ երկրորդը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Ծրագրի մեկնարկը տրվել է մայիսի 25-ին Վանաձոր քաղաքի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցից, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Խզմալյանը, ՀՀ Լոռու մարզպետ Ա. Խաչատրյանը, նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Ա. Մարաբյանը, ՀԱՊ-ի տնօրեն Մ. Հակոբյանը, Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Հ. Կոստանյանը և այլք: Հաջորդ օրերին ծրագիրը ներկայացվել է Ստեփանավան քաղաքի Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոցում: Այնուհետև ծրագիրը շարունակվել է Դիլիջան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում, իսկ Խորանաշատի Ավետարանի 800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում այն իրականացվել է Չինարի գյուղում:

Ծրագրի երկրորդ փուլը սկսվել է սեպտեմբերին՝ ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ: Կրթամշակութային ծրագիրը ներկայացվել է Եղեգնաձոր քաղաքի թիվ 1, Ջերմուկ քաղաքի թիվ 3, Սիսիան քաղաքի թիվ 2 և Գորիս քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցներում: Հաջորդիվ այն իրականացվել է Էջմիածին քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 և Արտաշատ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցներում: Սեպտեմբերի վերջին կրթամշակութային ծրագիրը ներկայացվել է Ծաղկաձոր քաղաքի միջնակարգ և Հրազդան քաղաքի թիվ 8 հիմնական ու Գավառ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցներում: Հոկտեմբերին ծրագրի մասնակից են դարձել Աշտարակ քաղաքի թիվ 2 և Գյումրի քաղաքի թիվ 20 հիմնական դպրոցների սաները: Ծրագիրն ավարտվել է 2022 թ. հոկտեմբերի 7-ին:

Ընդհանուր առմամբ՝ «Դասարվեստ» կրթամշակութային ծրագիրն իրականացվել ՀՀ 10 մարզերի՝ 15 մեծ և փոքր բնակավայրերում: Ներկայացված կրթամշակութային ծրագիրն ամենուր դրական արձագանք է գտել և մեծ ոգևորություն առաջացրել թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների շրջանում:

Նշենք, որ «Դասարվեստ» կրթամշակութային ծրագրին մասնակցել է ՀՀ մարզային դպրոցների շուրջ 1000 աշակերտ: