Թուրքիան մի քանի ռուսական լցանավերի մուտքը Բոսֆորի նեղուց թույլ չի տալիս

Լուրեր

16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
Բոլորը

Վեց ռուսական նավթային լցանավեր խցանման մեջ են հայտնվել Բոսֆորի նեղուցի մուտքի մոտ։ Այս մասին են վկայում նավերի շարժին հետևող պորտալի տվյալները, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ այդ տեղեկությունների՝ «Կապիտան Բարմին», «Գեներալ Սկոբելև», «Լեդի Մարիա», «Լեդի Արիա», «Կամիներո» և «Ռոշեմ 2» նավերը խարսխված են Մարմարա ծովում՝ նեղուցից ոչ հեռու։ Եվս երկու լցանավեր՝ «Մեխանիկ Երոխինը» և «Վոլգա գետը», Դարդանելիից շարժվում են դեպի Բոսֆոր։

Այն մասին, որ Թուրքիայի ափերի մոտ լցանավերի հսկայական խցանում է առաջացել, նախօրեին հայտնել էր Financial Times-ը՝ վկայակոչելով նավթային թրեյդերներին, միջնորդներին և նավերի շարժն ուսումնասիրող ծառայություններին։ Ըստ պարբերականի՝ պատճառը եղել է ռուսական նավթի գների սահմանափակումների գործողության սկիզբը և Անկարայի՝ նավերի ապահովագրության վերաբերյալ տվյալները ներկայացնելու պահանջը։

Դեկտեմբերի 5-ին ուժի մեջ է մտել ԵՄ-ի էմբարգոն ռուսական նավթի մատակարարումների վրա, և սկսել է գործել գների վերին շեմը, համաձայն որի՝ ռուսական նավթի մեկ բարելի արժեքը պետք է լինի ոչ ավելի, քան 60 դոլար: Այս սահմանափակումները վերաբերում են ծովային բեռնափոխադրմանը, սակայն չեն վերաբերում խողովակաշարերի նավթին: Նավթամթերքի մասով նմանատիպ սահմանափակումները կգործեն փետրվարի 5-ից։

Տաթև Ֆռանգյան