Pfizer-ը և BioNTech-ն արտոնագրային հայց են ներկայացրել Moderna-ի դեմ

Լուրեր

20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
Բոլորը

Ամերիկյան Pfizer Inc. և նրա գերմանական գործընկեր BioNTech SE-ն արտոնագրային հայց են ներկայացրել՝ Ամերիկյան Moderna Inc.-ի նախաձեռնությամբ Բոստոնի դաշնային դատարանում վարույթը կարճելու, ինչպես նաև COVID-19-ի դեմ պատվաստանյութի՝ ընկերության արտոնագրային փաստաթղթերն անվավեր ճանաչելու պահանջով: Pfizer Inc.-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը, ինչպես նաև BioNTech-ը վստահ են իրենց մտավոր սեփականության հարցում և «խստորեն կպաշտպանվեն» Moderna Inc․-ի պահանջներից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Moderna Inc.-ում այս առնչությամբ դեռևս մեկնաբանություններ չեն արվել:

Ամերիկյան բիոտեխնոլոգիական ընկերությունը՝ Moderna Inc.-ը, որի համահիմնադիրն ու նախագահը Նուբար Աֆեյանն է, օգոստոսի 26-ին հայտարարեց Pfizer Inc.-ի և BioNTech SE-ի դեմ դատական հայց ներկայացնելու մասին՝ այդ ընկերություններին մեղադրելով Comirnaty պատվաստանյութի մշակման ընթացքում իր մշակումներն օգտագործելու մեջ, որը Moderna Inc.-ը համարում է իր արտոնագրված սեփականությունը: Հայցերը ներկայացվել են Բոստոնի Մասաչուսեթսի շրջանային դատարան և Դյուսելդորֆի բարձրագույն շրջանային դատարան։

Moderna Inc.-ի դիրքորոշման համաձայն՝ COVID-19-ի դեմ Comirnaty-ի պատվաստանյութը, որը մշակվել է ամերիկյան Pfizer Inc.-ի կողմից՝ գերմանական BioNTech SE-ի հետ միասին, խախտում է ընկերության արտոնագրերը mRNA պատվաստանյութերի «հիմնական տեխնոլոգիայի» վերաբերյալ, որոնք գրանցվել են 2010-ից 2016 թվականներին, ինչպես նաև արտոնագրված մշակումները կորոնավիրուսի հետազոտությունների ոլորտում:

Ըստ հայցվորի՝ Pfizer Inc.-ը և BioNTech SE-ն ստեղծել են իրենց պատվաստանյութը Moderna Inc.-ի մշակումների շնորհիվ և միտումնավոր, մի շարք թեստերից հետո, ընկերությունը գերադասել են դրանք այլ տարբերակներից։ Դրա պատճառով դեղագործական հսկաների դուետը կարողացել է ստեղծել իր պատվաստանյութն աշխարհում առաջիններից մեկը:

Տաթև Ֆռանգյան