Չնայած պատժամիջոցներին՝ ՌԴ-ն վերջերս թևավոր նոր հրթիռներ է արտադրել․ NYT

Լուրեր

27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
Բոլորը

Թևավոր հրթիռների մի մասը, որոնք Ռուսաստանն արձակել է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքի վրա նոյեմբերի վերջին, արտադրվել են Արևմուտքի կողմից պատժամիջոցներ կիրառելուց ամիսներ անց, որոնք կոչված են զրկել Մոսկվային զենքի արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչներից, հաղորդում է New York Times-ը:

Նման եզրահանգման են եկել Conflict Armament Research-ի փորձագետները՝ անկախ խումբ, որը հիմնված է Մեծ Բրիտանիայում, և որը նույնականացնում ու հետևում է պատերազմներում օգտագործվող զենքերն ու զինամթերքները:
Նոյեմբերին՝ մինչ ռուսական հրթիռակոծությունները Ուկրաինայի իշխանությունների հրավերով Կիև է ժամանել փորձագետների մի փոքր խումբ։

Նրանք ուսումնասիրել են Х -101 թևավոր հրթիռների բեկորները, որոնք հայտնաբերվել են Կիևում նոյեմբերի 23-ին ռուսական հարձակումից հետո, որը հանգեցրել է Ուկրաինայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների։ Երկուշաբթի օրը հրապարակված խմբավորման զեկույցի համաձայն, հրթիռներից մեկն արտադրվել է այս ամառ, իսկ մյուսն ավարտվել է սեպտեմբերից հետո, ինչի մասին վկայում են դրա վրա առկա գծանշումները։

Ըստ Conflict Armament Research-ի փորձագետի՝ այն փաստը, որ Ռուսաստանը շարունակում է արտադրել առաջադեմ կառավարվող հրթիռներ, ինչպիսին է Х-101-ը, վկայում է այն մասին, որ Մոսկվան գտել է կիսահաղորդիչներ և այլ սարքավորումներ ձեռք բերելու ուղիներ՝ չնայած պատժամիջոցներին, կամ որ բաղադրիչների զգալի պաշարներ է ունեցել մինչ պատերազմի սկիզբը։

Տաթև Ֆռանգյան