Ադրբեջանն ահաբեկում է հայերին, որ տիրանա Արցախի տարածքին․ չի՛ կարելի սա հանդուրժել․ Գեղամ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:02
Քվեարկել եմ հանուն հզոր պետության, հանուն ամուր մշակույթի. ԿԳՄՍ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:45
Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:36
Վաղարշապատի ընտրատեղամասում քվեարկում են նաև զինծառայողները
07.06.2026 | 09:11
Մենք ուզում ենք մնալ տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրը. Նարեկ Կարապետյանը քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:03
Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.06.2026 | 08:32
Նարեկ Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 08:09
Ընտրական իրավունքի խոչընդոտման կասկածանքով ձերբակալված կա․ ՆԳՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 07:58
Հայաստանն ընտրում է․ ԱԺ ընտրություններ 2026․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
Բոլորը

«Ադրբեջանի իշխանությունը, նրա Զինված ուժերն ու հասարակությունը համակարգված կերպով իրականացնում են հայերի նկատմամբ ատելության և ցեղասպանության քաղաքականություն։ Թիրախում հայ ժողովուրդն է, ինչի նպատակն Արցախը հայաթափելն է։ Այսինքն՝ ճնշել, ահաբեկել, որպեսզի խաղաղ բնակավայրում ապրող մարդը հիասթափվի իր ապրելակերպից, կյանքից, և ի վերջո՝ մտահոգված լինելով իր և իր ընտանիքի անվտանգության համար, ուղղակի թողնի և հեռանա Արցախից»,- Factor TV-ի հարցազրույցում ասում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ արձագանքելով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից սադրիչ քայլերին։

Օրերս Ադրբեջանը կրկին նոր սադրանքների է գնացել Արցախում։ Արցախի ՆԳՆ ոստիկանության տեղեկացմամբ՝ տեխնիկական պատճառներով Ադրբեջանի շարասյունը կանգ է առել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում, որից հետո մարդատար մեքենայի ադրբեջանցիները դուրս են եկել մեքենայից և սկսել սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղում գտնվող հայ երիտասարդների նկատմամբ։ Այդ հողի վրա առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում նշված ադրբեջանցիներին միացել են նաև բեռնատար մեքենաների վարորդները և բռնություն գործադրել հայ երիտասարդների նկատմամբ։ Կողմերը քաշքշել են միմյանց։ Միջադեպի մասնակիցները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։ Վնասվել է նաև ադրբեջանական մարդատար ավտոմեքենան։ Բացի այդ, ադրբեջանցի պաշտոնյաներ շաբաթ օրը շուրջ չորս ժամ փակ էին պահել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը։ Պատճառաբանել էին, թե իբրև տարածքում վերահսկում են օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու այդ գործունեության բնապահպանական հետևանքները։ Անցյալ տարի ձմռանն էլ գազի խողովակն էր պայթեցրել Բաքուն։ Իրական ի՞նչ նպատակ ունի ճանապարհի փակումը։

Սադրանքների այս դեպքերը եզակի չեն՝ արձանագրում է Արցախի օմբուդսմենը։ Ըստ նրա՝ դրանք հաճախակիացել են 2020-ի պատերազմից հետո, երբ ադրբեջանցիներն օգտագործում էին Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհահատվածը՝ Շուշի գնալու համար։

«Ադրբեջանցիները վիրավորանքի ժեստեր էին անում, այդ բնույթի խոսքեր էին հնչեցնում, և սա հենց այդ վարքագծի հերթական դրսևորումն էր։ Քաղաքացիական հագուստով անձինք Ադրբեջանի զինուժի և ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ են, որոնք փորձել են ոչ ցենզուր բառապաշարով վիճաբանության մեջ մտնել տարածքում գտնվող արցախցի երիտասարդների հետ։ Իրենց մոտ այդ սադրանքը ստացվել է։ Այն վերածվել է վիճաբանության, և մարմնական վնասվածքներ ստացած մարդիկ կան, և նաև տուժել է ադրբեջանական քաղաքացիական մեքենա։ Այս դեպքն ադրբեջանցիների՝ Արցախի ժողովրդի նկատմամբ ատելության և սանձարձակ վերաբերմունքի դրևսորում է»,- նշեց Գեղամ Ստեփանյանը։

Արցախի օմբուդսմենի գրասենյակը վերջերս է ահազանգել, որ Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվում է հայատյացության քաղաքականությունը։ Ատելության քարոզ իրականացվում է Ադրբեջանի նախագահի, իշխող ուժի և հանրային ազդեցություն ունեցող անձանց անմիջական մասնակցությամբ։ Ադրբեջանական մանկապարտեզներում և դպրոցներում շարունակվում է հայերի նկատմամբ ատելության վրա հիմնված այսպես կոչված «հայրենասիրական» դաստիարակության մեթոդի կիրառումը։

2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած՝ Ադրբեջանը մեծաթիվ մեծ ու փոքր մասշտաբի ռազմական սադրանքների է գնացել Արցախի դեմ։ Ըստ ԼՂ օմբուդսմենի՝ 2020-ի նոյեմբերի 10-ից մինչև այս տարվա նոյեմբերի 13-ը Արցախի իրավապահները 121 հանցագործության դեպք են արձանագրել, որոնք հանգեցրել են նյութական և մարդկային վնասի։ Սպանվել է 18 անձ՝ 3 քաղաքացիական, 15 զինվորական, սպանության փորձի է ենթարկվել՝ 132 անձ 54-ը՝ քաղաքացիական, 78-ը՝ զինվորական, հրազենային վիրավորում է ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել 67 անձ, որից 16-ը՝ քաղաքացիական անձ։ Ադրբեջանն իր հսկողության տակ մնացած տարածքում հայտնված 8 անձից 5-ին վերադարձրել է բռնության, խոշտանգման ենթարկած, կոտրվածքներով։ Թիրախավորվել է 13 բնակելի տուն, վնասվել կամ ոչնչացվել գյուղատնտեսական 8 տեխնիկա, 22 տրանսպորտային միջոց, իսկ խաղաղ բնակիչներից հափշտակված մանր ու խոշոր եղջերավոր անասուններին չի վերադարձրել՝ հափշտակում և օգտագործում են ադրբեջանցի զինծառայողները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան