Մենք ԱՄՆ-ի ամենահավատարիմ դաշնակիցն ենք Սիրիայում, մեզ մի՛ մոռացեք․ քուրդ հրամանատարի կոչը՝ Թուրքիայի հարձակման լուրերի ֆոնին

Լուրեր

30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատար Մազլում Աբդին Թուրքիայի նոր հավանական ռազմական հարձակման լուրերի ֆոնին հոդված է հրապարակել The Washington Post-ում՝ օգնության կոչ անելով։

«2014 թվականին աշխարհն իմացավ իմ հայրենի քաղաքի՝ Քոբանիի և իմ ժողովրդի՝ սիրիացի քրդերի մասին, երբ մենք ԱՄՆ-ի և Գլոբալ կոալիցիայի հետ համագործակցելով՝ «Իսլամական պետությանն» առաջին խոշոր պարտությունը հասցրինք։ Մեր ստեղծած դաշինքները 2019 թվականին ԻԼԻՊ-ի անկմանը բերեցին»,- գրել է Աբդին՝ նշելով, որ Քոբանին այսօր կրկին սպառնալիքի տակ է, այդ գործընկերության բոլոր ձեռքբերումները՝ նույնպես։

«Այս անգամ սպառնալիքը գալիս է ոչ թե «Իսլամական պետության» ահաբեկչությունից, այլ ԱՄՆ-ի դաշնակցից և ՆԱՏՕ-ի անդամից: Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը ռումբեր է նետում մեր քաղաքների վրա՝ սպանելով խաղաղ բնակիչներին, ոչնչացնելով կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքները և թիրախավորելով Սիրիայի դեմոկրատական ուժերին, որոնք աշխատում են ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: Մեր տարածաշրջանի բնակիչների համար «Իսլամական պետության» ռազմական պարտությունը երբեք մեր միակ նպատակը չի եղել։ Ռազմի դաշտում ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ամեն քայլափոխին մենք քայլեր էինք ձեռնարկում՝ ջախջախելու դրա հիմքում ընկած գաղափարախոսությունը՝ կառուցելով համակարգ, որը հիմնված է ներառականության, բազմակարծության և հավասարության վրա»,- գրել է սիրիական ուժերի հրամանատարը։

Նա նշել է, որ 2015-ին Սիրիայի դեմոկրատական ուժերը ստեղծել են քրդերի, արաբների և ասորիների կոալիցիան՝ «Իսլամական պետությանը» հաղթելու համար: Ըստ Աբդիի՝ ազատագրած յուրաքանչյուր քաղաքում ժողովուրդը կառուցել է տեղական վարչակազմեր, որոնք առաջին անգամ Սիրիայում ներկայացնում են բոլոր էթնիկ ու կրոնական խմբերը, կանանց էլ հավասար իշխանություն են տվել: Այժմ էլ տարածաշրջանում թուրքական նոր հարձակումը սպառնալիքի տակ է դնում բոլոր ձեռքբերումները։

«Սահմանամերձ Դերիք քաղաքում, որտեղ ապրում են քրդեր, եզդիներ և քրիստոնյաներ, մեկ հարվածով սպանվել է ավելի քան 10 խաղաղ բնակիչ: Մեկ ուրիշը թիրախավորել է Հասակե քաղաքի մոտ գտնվող բազան, որտեղ ես աշխատում եմ Միացյալ Նահանգների հետ ԻԼԻՊ-ի դեմ գործողություններ ծրագրելու համար, հարված է հասցվել ամերիկյան ուժերից ընդամենը հարյուրավոր մետր հեռավորության վրա: Կարծում եմ, որ դա իմ դեմ մահափորձ էր. Թուրքիան այս տարի սպանել է SDF-ի և մեր վարչակազմի մի քանի գործընկերների: Ռմբակոծությունների արշավի սարսափն ու քաոսն ավելացնելով՝ Էրդողանը շարունակում է սպառնալ ցամաքային ներխուժմամբ։ Մենք գիտենք, թե ինչ հետևանքներ կլինեն, քանի որ Թուրքիան նախկինում երկու անգամ դա արել է։ 2018 թվականին թուրքական ներխուժումն Աֆրին և 2019-ին Ռաս ալ-Այն և Թալ Աբյադ տեղահանեցին հարյուր հազարավոր մարդկանց և խաթարեցին ԻԼԻՊ-ի դեմ գլոբալ պայքարը»,- ասում է Աբդին։

Նա նշում է, որ այնտեղ, որտեղ իրենց վարչակազմը ժամանակին պաշտպանում էր էթնիկ համակեցությունը, կրոնական ազատությունը և կանանց իրավունքները, թուրքական ուժերը և Թուրքիայի կողմից աջակցվող զինյալներն անպատժելիորեն անասելի բռնություններ են գործել էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, կանանց նկատմամբ:

«Որպես պատերազմի պատրվակ՝ Էրդողանը մեր ուժերին մեղադրել է Ստամբուլում մահացու ռմբակոծությանը ներգրավվածության մեջ։ Թույլ տվեք հստակեցնել. մենք ափսոսում և դատապարտում ենք այս ահաբեկչական ակտը, մերժում ենք ներգրավվածության մասին բոլոր մեղադրանքները և կրկին ցավակցում ենք զոհերի հարազատներին: Մենք կրկնում ենք հետաքննություն անցկացնելու մեր կոչը և պատրաստ ենք աջակցել, եթե այդպիսի բան տեղի ունենա»,- գրում է հրամանատարը՝ հավելելով, որ ոչ ոքի չեն խնդրում պայքարել իրենց համար, այլ խնդրում են աշխարհին իրենց հետ լինել ավելի դժվարին՝ խաղաղության հասնելու գործում։

«Քրդերի և թուրքերի միջև բնածին ատելություն չկա։ Թուրք առաջնորդները քաղաքական ընտրություն են կատարել՝ քրդերին դիտարկելով որպես անվտանգության սպառնալիք և մերժել մեր հիմնարար ժողովրդավարական իրավունքները: Անցյալում Էրդողանը բանակցություններ է վարել PKK-ի (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) հետ՝ խմբավորման և թուրքական պետության միջև զինված հակամարտությունը դադարեցնելու և քրդական հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Երբ այդ բանակցությունները տեղի էին ունենում, մենք խաղաղ ապրում էինք մեր թուրք հարևանների հետ։ Եթե դրանք վերսկսվեն, մենք կկարողանանք կրկին դա անել»,- նշել է Աբդին՝ հավելելով․ «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ կանխելու թուրքական ներխուժումը և նպաստելու քրդական հակամարտության քաղաքական լուծմանը՝ հիմնված ժողովրդավարության, համակեցության և հավասար իրավունքների վրա։ Դրանից է կախված մեր ժողովրդի գոյությունը, տարածաշրջանի անվտանգությունը»։

Էմմա Չոբանյան