Հայաստանը կանգնած է ռիսկերի և սպառնալիքների առաջ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է ՀՀ-ին օգնության միջոցառումների փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին ՀԱՊԿ խորհրդի որոշման նախագիծը պետք է ստորագրվի, սա, ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի, կարևոր է հենց Հայաստանի համար։ Զասն այս մասին ասել է Մոսկվայում կայացած կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նիստում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Պետությունների ղեկավարների հանձնարարությամբ Հայաստանում դիտորդական առաքելություն է աշխատել՝ գլխավոր քարտուղարի և մեր կազմակերպության օպերատիվ շտաբի պետի գլխավորությամբ։ Այդ աշխատանքի արդյունքում նախապատրաստվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների վերաբերյալ, որը դիտարկվել է Խորհրդի նոյեմբերի 23-ի նիստում։ ՀԱՊԿ պետությունների տարբեր դիրքորոշումների պատճառով հնարավոր չեղավ ընդունել այս նախագիծը։ Հուսով եմ, որ որոշակի վերանայումից հետո մենք կհասնենք այս որոշման նախագծի ստորագրմանը և այդ միջոցների ընդունմանը։ Ես վստահ եմ, որ դա անհրաժեշտ է, այդ թվում՝ Հայաստանի համար»,- ասել է նա։

Զասն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է ծանր մնալ։ Նրա խոսքով՝ չնայած տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների տարբեր գնահատականներին՝ բոլոր պետությունները համաձայն են, որ ներկա պայմաններում Հայաստանը կանգնած է ռիսկերի և սպառնալիքների առաջ։

«Ուստի մշակվել է Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների շարք՝ վեց կետ, որոնք հավանության են արժանացել բոլոր պետությունների կողմից, միջոցառումների բավականին ծանրակշիռ փաթեթ։ Սա ներառում է լրացուցիչ քաղաքական և դիվանագիտական աշխատանք՝ ապահովելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, դիտորդական առաքելության երկարաձգումը ևս երկու ամսով, որն իր աշխատանքային խմբերը կտեղակայի սահմանի երկայնքով՝ դժվարին վայրերում, և դա մեզ թույլ կտա անհրաժեշտության դեպքում արագ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։ Դա նաև ռազմատեխնիկական օգնության տրամադրումն է»,- պարզաբանել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Տաթև Ֆռանգյան